Հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը Հանրային հեռուստաընկերության «Եռանկյունի» հաղորդաշարում Արմեն Աշոտյանի հյուրերը կլինեն ու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կբանավիճեն Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ վերջինս տեւական ժամանակ է՝ չէր մասնակցում բանավեճերի:
Իսկ Լեւոն Զուրաբյանը բազմիցս քննադատել է Արմեն Աշոտյանի այս հաղորդումը՝ օրինակ նշելով. «Նրա փայլփլող դեմքն այնտեղ անկողմնակալության բոլոր սկզբունքները խախտում է»: Իսկ ՀԱԿ-ը այս հաղորդման վերաբերյալ հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով. «Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ… Ակնհայտ է, որ իշխող ռեժիմը վախենում է հանրային հեռուստատեսությամբ «Այո»-ի եւ «Ոչ»-ի համար հավասար պայմաններով բանավեճի կազմակերպումից»:
https://www.youtube.com/watch?v=_uApPQ-Y2yY
«Առավոտ» օրաթերթ
03.12..2015