Հայաստանն արդեն երկրորդ լուսաբացն է դիմավորում հայտարարված անհնազանդության շարժման պայմաններում, որ նախաձեռնել է «Նոր Հայաստան» միավորումը և սկսել Ազատության հրապարակում: Երկրորդ օրն, ըստ էության, ոչնչով չի տարբերվել առաջինից և այդ իմաստով որևէ կերպ չի որոշակիացրել հայտարարված նախաձեռնության հեռանկարները, առավել ևս հռչակված առաջիկա նպատակին հասնելու հնարավորությունները՝ կասեցնել սահմանադրական հանրաքվեն:
Ավելին՝ երկրորդ օրն աչքի է ընկել էլ ավելի սակավամարդությամբ, և դա այն ֆոնին, որ «Նոր Հայաստանի» մարտավարական և ռազմավարական գործողությունների արանքում դիտարկվում է մարդկային հնարավորինս մեծաթիվ մասնակցությունը: Եվ եթե դիտարկենք իրադարձությունների ընթացքը այս տեսանկյունից, ապա անհնազանդության շարժման երկրորդ օրը, այսպես ասած, հայտարարված նպատակներն ու հնարավորությունները միմյանցից ավելի են հեռացել:
Եվ չնայած շարժման առաջնորդները փորձում են պահել հաղթական տոնուսը, ակնհայտ է, որ հնչողը ահազանգ է, և թեև միգուցե երկրորդ օրը բավարար չէ ինչ-ինչ հեռուն գնացող եզրահանգումների, վերջնական եզրակացությունների համար, այնուամենայնիվ շատ մոտ ապագայում կգա նաև այդ օրը, եթե շարժման առաջնորդներն իրենք եզրակացություններ ու եզրահանգումներ չանեն առաջին երկու օրերի ընթացքից: Մյուս կողմից՝ սա նշանակելու է մարտավարական կտրուկ փոփոխությունների անհրաժեշտություն, որովհետև ներկայումս որդեգրված մարտավարությունն, ըստ էության, բավական մաշված է արդեն իսկ այլ ուժերի կողմից:
Օրինակ՝ այն, ինչ կիրառվում է այսօր, դեռևս 2008-ի փետրվարին բավական արդյունավետ, համեմատության մեջ շատ ավելի արդյունավետ կիրառել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետո, իհարկե, արդեն ավելի պակաս հաջողությամբ կրկնել 2011-ի սեպտեմբեր-հոկտեմբերին: Ներկայումս կարծես թե կատարվում է որոշակի միքս՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունների և Րաֆֆի Հովհաննիսյանի 2013 թվականի հետընտրական պայքարի ուղղակի կամ անուղղակի, կամա, թե ակամա համադրում: Սակայն խնդիրը երևի թե այն է, որ համադրվում են գործողությունների անարդյունավետ բաղադրիչները, որոնք հենց «օրիգինալի» հեղինակներին թույլ չեն տվել առավել մեծ արդյունքի հասնել ժամանակին, և հիմա հազիվ թե օգտակար և արդյունավետ լինեն արդեն «պատենտ» կատարումով:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում