25 տարում հանրահավաքային հիմնական «կոնտինգենտը» չի փոխվել: Մեծ մասամբ տարեց մարդիկ են, որոնք կգնան ցանկացած ընդդիմության ցանկացած հանրահավաքի՝ ներառյալ Արկադի Վարդանյանի եւ Տիգրան Կարապետովիչի: Նրանք պատրաստ են անիծել եւ «թաղել» ցանկացած գործող նախագահի, գուցե հետագայում՝ վարչապետի:
Երբեմն հանրահավաքներում հայտնվում են նաեւ երիտասարդներ: Այդպես էր այս տարվա սկզբին, երբ մարդիկ գալիս էին «Եռյակի», սակայն ըստ էության՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին: Բայց այստեղ իր դերն էր խաղում այն, ինչ վերջին ժամանակներս որոշում է նաեւ ընտրությունների արդյունքը՝ փողը եւ վարչական ռեսուրսը: Հակառակ դեպքում՝ երբ ԲՀԿ-ի այն ժամանակվա առաջնորդը «չարիք» հայտարարվեց, 10 հազար միտինգավորներից գոնե 2-3 հոգի կգնային նախագահի նստավայրի մոտ եւ կհարցնեին՝ այդ ինչո՞ւ է մեր լիդերը չարիք: Կուտակային կենսաթոշակի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաքների մասնակիցների մեծ մասը երիտասարդներ էին, բայց այստեղ էլ, ասում են, կար որոշակի «վարչական ռեսուրս»:
Ես ոչինչ չունեմ տարեց մարդկանց դեմ, հակառակը՝ նրանց նկատմամբ շատ մեծ որդիական հարգանք ունեմ, ի վերջո՝ բոլորիս էլ դա սպասվում է: Խոսքս այլ բանի մասին է. եթե ես հրապարակում տեսնում եմ սոցիալական որոշակի խմբի մարդկանց, ապա անխուսափելիորեն իմ խոսքը, իմ մտքերը կառուցելու եմ այնպես, որ նրանք ինձ հասկանան եւ ծափահարեն: 88 թվականի Ազատության հրապարակում հավաքվում էին որոշակի կրթական, մտավոր եւ նյութական ցենզ ունեցող մարդիկ: Պարզ է, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները խոսում էին այդ մարդկանց հոգեհարազատ լեզվով: Խնդիրը, հետեւաբար, ոչ միայն քանակն է, այլեւ որակը:
Այսօր ընդդիմադիր քաղաքական գործիչները ստիպված են խոսել «դեւը բռնեց Սերժին» մակարդակով՝ այն պարզ պատճառով, որ հենց այդ լսարանն է նրանց համար առավել մատչելի: Ավելի զարգացած մարդիկ քաղաքականապես պասիվ են, պետք են զորեղ փաստարկներ՝ նրանց տներից դուրս հանելու համար՝ «վարչական լծակները» հաշիվ չեն: Եվ հետո՝ նրանք այս 25 տարում զգալիորեն քչացել են՝ արտագաղթել են բոլոր մնացած սոցիալական խմբերի հետ միասին:
Կարդացեք նաև
Հիշո՞ւմ եք, ժամանակին մի կուսակցություն կան, որի կարգախոսն էր՝ «Ձեւավորենք միջին խավ»: Լավ գաղափար է՝ հենց այդ խավն է թե՛ երկրի կայունության երաշխավորը եւ թե՛ բանական, մտածված փոփոխությունների շարժիչ ուժը: Բայց Հայաստանում «վերին խավը» ամեն ինչ վերցնում է իրեն, եւ այդպիսով մնում է միայն «ստորին խավը»: Դրանից բխող բոլոր քաղաքական հետեւանքներով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դիցուք ես բարձրակարգ մասնագետ եմ (նկարիչ, ծրագրավորող, վարսավիր, ոսկերիչ, դարբին …): Իմ ստեղծածը ունի պահանջարկ, ես վաստակում եմ իմ աշխատանքի արդյունքը վաճառելով: Ես դառնում եմ միջին խավ: Ես գիտեմ բազում նման միջին խավերի, ու չեմ լսել մի դեպք, որ վերին խավը գա խլի նկարիչի կտավները կամ ծրագրավորողի գրած ծրագրերը, հետո էլ մատները ջարդի, որ հանկած էլ չաշխատեն ու դառնան ցածր խավ:
Ես գիտեմ շատ ավելի շատ ուրիշ դեպքեր: Երբ մեր կրթական համակարգի ծեփած միջինից ցածր կամ լրիվ 0-ական մակարդակով մասնագետները, համաշխարհային պրոցեսներից լրիվ անտեղյակ բայց հանճարեղության ամբիցիաներով լցվում են կյանք, ու չեն դառնում միջին խավ: Դրանցից ավելի խորամանկներն ու լաչառները դառնում են ժուռնալիստներ ու քաղաքական գործիչներ, ու լեգենդներ են հորինում էն մասին, թե իրենք ինչ հանճարներ էին, բայց թողմախի Մհերն ու Աշոտյանը չեն թողնում իրենք իրենց նկարչությամբ ու ծրագրավորմամբ զբաղվեն: Հենց ուզում են զբաղվեն, իհարկե գալիս մատները ջարդում են: Էն մնացածն էլ, որ գործիչ ու ժուռնալիստ չեն դառնում, դառնում են խեղճ ժողովուրդ, ու տխուր-տխուր լսում թե ինչ ահավոր ձևով էտ հանճարներին խանգարեցին էս սրիկաները: Ու իրականում էտ քաղաքական գործիչները ոչ թե հարմարվում են լսարանին, այլ իրենք հենց էտ լսարանի մակարդակին են, շատ դեպքերում հենց իրենք ել իրենց ուժերի ներածին չափով նպաստում են էտ լսարանի ձևավորմանը: Հակառակ դեպքում էտ տափակ տեքստերն արտասանելու արանքներում մեկ-մեկ էլ կհետաքրքրվեին թե էտ ժողովուրդը ինչ ա կարդում փոքր ժամանակ, որ միշտ մնում ա խեղճ ու ցածր խավ: Կրթության հարցերով կհետաքրքրվեին այսինքն, ու լրջորեն, ոչ թե էլի իրանց տափակ պոպուլիստական տեքստերի մակարդակով:
Բարեբախտաբար, մարդկանց որոշակի փոքր խումբ կա, որ փորձում են ինչ-որ բաներ փոխել, Թումոներ ու Այբ-եր են ստեղծում, Լույս հիմնադրամ և այլն: Բայց ինչքան որ ես եմ պատկերացնում, փոփոխությունները դանդաղ են առաջ գնում, լավ կլիներ մտածեինք էտ պրոցեսներն արագացնենք, որ դպրոցներն ավարտեն ոչ թե ապագա խեղճ ու ցածր խավի ներկայացուցիչները, այլ նորմալ մարդիկ:
Դիցուք ես բարձրակարգ մասնագետ եմ (նկարիչ, ծրագրավորող, վարսավիր, ոսկերիչ, դարբին …): Իմ ստեղծածը թեև որակյալ է, սակայն չունի պահանջարկ, որովհետև բնակչության նվազման հետ մեկտեղ նվազում է նաև մնացյալի գնողունակությունը, ու քանի որ ես վաստակում եմ իմ աշխատանքի արդյունքը վաճառելով, այդպես էլ չեմ դառնում եմ միջին խավի ներկայացուցիչ:
Դիցուք ես աշխատանքային օրվա ավարտին գալիս եմ տուն և ցանկանում եմ լոգանք ընդունել, սակայն մի պահ երկմտում եմ. արդյո՞ք չեմ գերազանցի 250 կՎտ սահմանագիծը, ինչն էլ հնարավորություն կտա ՀԷՑ -ին ինձ ոչ թե 42, այլ 49 դրամի քերել: Եվ ես, որպես միջին խավի չափանիշներով աբստրակտ մտածողության կրող, ինքս ինձ ասում եմ. Ենթադրենք, թե ջուրը տաք է, ու մտնելով սառը ցնցուղի տակ, փորձում եմ ինքնամաքրվել: Դրան հաջորդող ջերմադենդի մեջ այնուամենայնիվ չեմ կորցնում աբստրակտ մտածողությունս և վստահ արձանագրում եմ. ՛՛Եկանք հակասության, ջուրը սառն էր՛՛ ու միջին խավի բաղձալի անդամ դառնալու իմ մանկության բյուրեղյա երազանքը ավելի ու ավելի է հեռանում ինձանից:
Դիցուք երկրի ղեկավարությունն իր առաջնորդով հանդերձ չունի գոնե միջին խավին համապատասխանող մտավոր մակարդակ և չի փորձում իր խոստումների գոնե մի որոշ մասը կատարել: Ի՞նչ է անում դրա փոխարեն.
– տոկոս խփելը դարձնում է գերագույն գլխավոր նպատակ
– կրթօջախների տնօրեններին դարձնում է աննկուն և նվիրյալ կուսակցականներ, կրթօջախը վերածելով միջինից ցածր կամ լրիվ 0-ական մակարդակով մասնագետներ, այսինքն՝ պոտենցիալ ստորին խավ արտադրող կանտոռա
– ՀԵՑ -ին իրավունք է տալիս ըստ պահանջի քերել բնակչությանը, չմոռանալով պարտաճանաչ կերպով մուծվել ում որ հարկն է, այդ թվում և Լույս հիմնադրամին
– ազատ տնտեսական մրցակցության փոխարեն հաստատում է տնտեսությունը խեղդող յուրային-մուծվողների մենաշնորհներ
– դատական և իրավական համակարգը դարձնում է անձնական օգտագործման
– քրեականներին օժտում է իրավապահների կոորդինատորի լիազորություններով
– համատիրությունների, գյուղապետարանների աշխատակաիցներից, ինչպես նաև այլ մանր ու միջին պաշտոնյաներից բուծում է ընտրազեղծարարների կայուն միջին խավ
– քաղաքական հակառակորդներից խոցելիներին անդամագրում է հեզաճկուն-ակրոբատիկ հաճախորդաց միություն մեջ
– մշտապես միջին խավում գտնվելու փափագ ունեցող լրատվամիջոցներին տեղավորում է սազանդարների և ժող-գործիքների ինկուբատորում…
Հ.Գ.
Պրն Աբրահամյան, ի՞նչ կասեք Ուսուցչի և 12 առաքյալ-լրագրողների կրեատիվ երկխոսություն ձևաչափի մասին, կա՞ր արդյոք առաջընթաց նախորդի հետ համեմատ: Տեսանյութը տարօրինակ կերպով տեքստից հետ է ընկնում: Ըստ միջին խավին բնորոշ տրամաբանության, նախ պետք է տեսանյութը հրապարակվեր:
Հ.Գ.2
Ըստ ստորին խավի՝ հարցազրույցը պետք է ուղիղ եթերով հեռարձակվեր…
Հ.Գ.3
Ըստ ստորագույն խավի՝ հարցազրույցը պետք է ինտերակտիվ լիներ…
Պարոն Աբրահամյան, կխնդրեի Ձեր մեկնաբանությունները նախագահի հետ հանդիպման կապակցությամբ 2 մասով
1. Դուք հանձնարարություն էիք ստացել չհրապարակել ?, այլ երկներում տեղյա եք նման պրակտիկայի մասին, երբ ասենք Օբամային կամ Մերկելին հյուր լրատվամիջոցները չշտապեն հրապարակել իրենց հարցազրույցը:
2.Դուք իվերջո ստացա՞ք Ձեր հարցի պատասխանը, ինչ եք կարծում, ի վերջո Ս.Սարգսյանը խոստացավ չառաջադրվել պաշտոններում, թե՞ սա առաջին հետքայլի սկիզբն էր՞:
1/ Այնտեղ չկար որեւէ հեռուսաընկերության տեսախցիկ, եւ վերջիններս հնարավորություն չունեին որեւէ բան հրապարակելու մինչեւ չստանային տեսագրությունը: Դա սխալ պրակտիկա է, որի մասին ես երեկ ասացի Շանթի եթերում: Ասեմ սակայն, որ որեւէ էական բան չի կրճատվել, մոնտաժը զուտ տեխնիկական էր:
2/ Ոչ, նախագահը չտվեց իմ հարցի հստակ պատասխանը եւ չխոստացավ սահմանադրական փոփոխություններից հետո չառաջադրվել հիշյալ երեք պաշտոններում:
Շնորհակալ եմ )))
3. Դուք ինչպես եք գնահատում Նախագահի դիմելաձևը լրագրողներին -նկատի ունեմ դու, անունով կոչելը,
Հ.Գ. Շնորհակալ եմ Ձեր հացրադրման համար, երևի եզակին էիք/միգուցե Պետրոսի հարցն էլ էր տենց/, որ իր հարցը <> չէր տվել՝ վկայակոչելով ՛՛ինչ -որ անանուն ընդդիմադիրի՛՛՝,ակնհայտորեն նենգափոխելով շատ թեզիսներ ու բացասական երանգով մատուցելով: Դուք ՁԵՐ հարցն էիք ուղղում: