Նոյեմբերի 26-27-ին Թեհրանում անցկացված ազատ ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում, որի մրցանակային ֆոնդը $ 100 հազար էր, հանդես է եկել 15 թիմ: Հայաստանից մասնակցում էր «Տաշիր» ակումբը՝ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թիմը «C» խմբում առավելության է հասել Ղրղըզստանի, Վրաստանի եւ Բուլղարիայի նկատմամբ եւ առաջին տեղով դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Սակայն այնտեղ զիջել է նախ ամերիկյան ակումբին, այնուհետեւ երրորդ տեղի համար պայքարում տանուլ տվել Իրանի «Քեֆայաթին» եւ անմասն մնացել մեդալից: Վերադարձից հետո Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ-ի լրատվական բաժնին ասել է, թե ամերիկացիների հետ պայքարը կարող էր այլ ելք ունենալ, եթե 57 կգ քաշային կարգում հաշվի մեջ առջեւում գտնվող Գառնիկ Մնացականյանը ի վերջո անակնկալ չպարտվեր, իսկ Վալտեր Մարգարյանը (70 կգ) ձեռքի վնասվածք ստացած չլիներ եւ իրենք ստիպված չլինեին նրան հանել պայքարից, ինչի հետեւանքով ակումբին լրացուցիչ մեկ պարտություն է գրանցվել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
02.12..2015