Լրահոս
Օրվա լրահոսը

Կաղամբի հյութը սրում է տեսողությունը, օգնում գլխի ցնցումների բուժմանը

Դեկտեմբեր 03,2015 11:30

Վաղ ժամանակներից կաղամբը օգտագործվել է բուժական նպատակներով։ Հյութն օժտված է ճարպերը ճեղքելու եւ մարսողությունը բարելավելու հատկությամբ, այն բարելավում է աղիների աշխատանքը։ Թթու դրած կաղամբի հյութը ընկնավորության դեմ է, իսկ թարմ հյութը՝ գորտնուկների, նպաստում է խոցերի արագ փակմանը, բարելավում նյութափոխանակությունը, բարձրացնում ստամոքսահյութի թթվայնությունը, ողողումների ձեւով օգնում է կոկորդի բորբոքման ժամանակ։ Կաղամբը բուժական նպատակներով օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ թթու դրած տարբերակով։ Ովքեր ավել քաշի խնդիր ունեն, մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ կամ թթու կաղամբի հյութ։ Կաղամբահյութի թրջոցները կարող են օգնել հոդային հիվանդությունների բուժման ժամանակ։ Հարկավոր է վերցնել բրդյա կտոր, թրջել կաղամբահյութի մեջ եւ դնել հիվանդ հոդին։ Քիչ ժամանակ անց հիվանդը կնկատի, թե ինչպես են ցավերը մեղմանում։ Թարմ կաղամբի տերեւներից պատրաստված խյուսը արագորեն օգնում է թարախային վերքերի ապաքինմանը։

Հիշատակվում է, որ ծովագնաց Ջեյմս Կուկը իր շուրջերկրյա ճանապարհորդության հաջողության հիմնական պատճառներից մեկը նշում է այն, որ նավարկության սննդապաշարի հիմնական բաղադրիչներից է եղել թթու դրած կաղամբը։ Շնորհիվ այդ սննդամթերքի, նավարկության ողջ ընթացքում նավագնացներից եւ ոչ մեկը չի հիվանդացել։
Թարմ հյութով թրջված շորը ցավոտ տեղին դնելիս ցավերը հանգստանում են։
Կաղամբի հյութի բաղադրությունը 92-93 տոկոս ջուր է, 1-1.2 տոկոս ազոտային նյութեր, 0.1-0.15 տոկոս ճարպեր, 1.8-2.1 տոկոս շաքարներ, էքստրակտային նյութեր` 2.4-2.6 տոկոս, բջջաթաղանթ` 0.04-0.06%, վիտամին A, B1, C, P, K, B6 եւ Ս ֆերմենտներ, 118 միլիգրամ կալիում, 13 միլիգրամ մագնեզիում, 12 միլիգրամ P, 1 միլիգրամ երկաթ, պղինձ, ցինկ։

kaxamb2

Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժության» գրքում նշվում է`
Ն. Ուոքերի կարծիքով` եթե թարմ հյութն ընդունելուց հետո ցավեր են առաջանում, ուրեմն աղիները բուժման կարիք ունեն, պետք է ամեն առավոտ սոված վիճակում խմել 0.5-1 թեյի բաժակ հյութ, 1-2 ժամ հետո հոգնայով սպիների լվացում կատարել։
Նշվում է նաեւ, որ Ամիրդովլաթ Ամասիացու տվյալներով` կաղամբի հյութը սրում է տեսողությունը, օգնում գլխի ցնցումների բուժմանը։

Եթե հյութը խմելուց հետո առաջանում են մեծ քանակով գազեր, դա կարող է աղիների հիվանդագին վիճակի արտահայտություն լինել։ Այս դեպքում անհրաժեշտ է 10-20 օրվա ընթացքում օգտագործել գազարի եւ սպանախի հյութերի հավասար խառնուրդ, օրը 2-4 բաժակ` ամենօրյա հոգնաներով, որից հետո կարելի է օգտագործել կաղամբի հյութ։
Կաղամբի ու գազարի հյութերի խառնուրդը շատ արդյունավետ է լնդերի ինֆեկցիայի դեպքում։

Ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ շատ լավ արդյունք է տալիս գազարի, լոբու եւ կաղամբի հյութերի հավասար խառնուրդների օգտագործումը։ Համարվում է, որ այս հյութերը շատ լավ են օգնում շաքարախտի դեպքում։ Բայց այս դեպքում պետք է սննդից բացառել օսլան (կարտոֆիլ եւ հաց), շաքարը, իսկ աղիները սիստեմատիկ կերպով լվալ հոգնաներով։

kaxamb1

Կաղամբի հյութը բուժական ազդեցություն ունի ճարպակալման, աղիների պնդության, ստամոքսահյութի ցածր թթվայնության, խոլեցիստիտի, հեպատիտի, լեղաքարային հիվանդության, սակավարյունության, պիելոնեֆրիտի, երիկամների քարերի, պոդագրայի, պնեւմոնիայի, բրոնխիալ ասթմայի, թոքերի տուբերկուլյոզի, սրտի ռիթմի խանգարումների, ճառագայթային հիվանդության, ծանր աղերով, սնկերով թունավորումների, աթերոսկլերոզի դեպքում։ Կաղամբի հյութը մեղրի հետ (1:1 հարաբերությամբ) բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը, այն խորհուրդ է տրվում խմել սկսել կես բաժակից, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, գոլ վիճակում, 3-4 շաբաթ տեւողությամբ։ Կաղամբի մաքուր հյութը իջեցնում է ստամոքսի թթվայնությունը։ Որպեսզի եթերային յուղերը տհաճ չդարձնեն կաղամբի թարմ հյութի ընդունումը, այն կարելի է նոսրացնել ուրիշ հյութերով կամ ջրով։
Ենթաստամոքսային գեղձի հիվանդության, շաքարախտի դեպքում կաղամբի հյութը պետք է զգուշորեն օգտագործել։

Արտաքին տերեւները մի՛ օգտագործեք, որովհետեւ նիտրատները մեծ մասամբ այդտեղ են հավաքվում։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031