«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտածում է ակումբի նոր զինանշան ստեղծելու մասին: Դա անհանգստացրել է ակումբի այն բազմաթիվ երկրպագուներին, որոնք մարմնի վրա դաջել են այսօրվա զինանշանը: Սակայն ղեկավարությունը դրանք լազերի օգնությամբ անվճար ջնջելու պատրաստակամություն է հայտնել: Իսկ նրանք, ովքեր կցանկանան նոր զինանշանը դաջել, դա պետք է անեն սեփական միջոցներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ imago-ի