Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ղեկավարությունը մեր կյանքը շոու է դարձրել». Ավետիսյանը արձագանքում է ՀՀ ոստիկանապետին

Դեկտեմբեր 02,2015 23:07

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը արձագանքում է ահաբեկիչ որակված խմբավորման անդամներին վնասազերծելու մասին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ոստիկանապետը գովեստի խոսքեր էր ասել վնասազերծման գործողություններն իրականացրած ԱԱԾ-ականների հասցեին ու քննադատել այդ գործողությունները շոու համարողներին:

«…Էդ տղաները՝ մահն աչքերի առաջ, իրենց անձը զոհաբերելով, իրենց երեխաների ապագան զոհաբերելով՝ մտել են մի որջ, հըլը դեռ ծաղրում են՝ շոու են կազմակերպել… երևի՝ ձեր տեսակով շոու կազմակերպողներ եք… Ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, իրավապահ մարմինները շոուներ չեն կազմակերպում, սադրիչներ չեն պահում: Սադրիչներ նրա՛նք են պահում, ովքեր շատ են խոսում խաղաղությունից. ես վախենում եմ, որովհետև խաղաղությունից խոսացողը պատերազմի ա պատրաստվում»,- ասել էր ոստիկանապետը:

Վարուժան Ավետիսյանի կարծիքով էլ իրավապահ համակարգում էլ Կան ազնիվ ծառայողներ. «Պետք է սա նկատի ունենանք ու իրենց ծառայությունը ջուրը չգցենք ու նրանց արժանապատվությունը չվիրավորենք: Ղեկավարությունն է բաղկացած հանցագործներից ու խեղկատակներից, նրանք ստիպում են հրամանի տակ գտնվող իրենց ենթականերին կատարել նման գործողություններ, մասնակցել նման խեղկատակություններին, բայց չի նշանակում, որ այդ սպաներն արժանի չեն իրենց կոչումը կրելու կամ վատն են ու իրենց պարտականությունները չեն կատարում: Խոսելիս պետք է խոսել ղեկավարության մասին, որ ստիպում են, որ սպաները մասնակցեն շոուներին: Վերջին քսան տարիներին այդ ղեկավարությունն է մեր կյանքը ամբողջությամբ շոու դարձրել…ոստիկանապետի լեզվին ոսկոր չկա, ինչ ուզի կասի»:

Վարուժան Ավետիսյանը նաեւ ասաց, որ հանցավոր խմբավորում ստեղծելու կամ մասնակցություն ունենալու մեջ կասկածվողների շարքում կա նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» համակիրներից Տիգրան Բոյաջյանը, բայց նրա ու խմբի կալանավորված մյուս անդամների համագործակցության մասին տեղեկություններ չունեին, որովհետեւ  Բոյաջյանը վերջին ամիսներին իրենց հետ չի շփվել. «Բաղրամյանի շարժումից հետո ակտիվ չի եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031