Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք ուշացել ենք Արցախի հարցով (տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2015 20:52

«Զինվեք համբերությամբ, վճռականությամբ, հաղթանակի հավատամքով եւ խնայեք ձեր ներվերը: Ոստիկանությունը՝ գնդապետի ղեկավարությամբ, խնդրեց ելույթ ունենալ այստեղ: Սա է բաց բարձրախոս է, խնդրեմ իրենք իրավունք ունեն: Հրավիրեցինք, բայց նրանք չցանկացան մոտենալ: Ուստի կազմակերպիչ Վարուժանին փոխանցեցին իրենց պատգամը»,- «Նոր Հայաստանի» կազմակերպած հանրահավաքի ընթացքում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա կարդաց ոստիկանության հայտարարությունը, որում գրված էր. «Եթե մենք շեղվել այսօրվա ուղուց մենք յուրաքանչյուրս կարող ենք ենթարկվել վարչական պատասխանատվության: Դա պրոբլե՞մ է ձեզ համար»: Ներկաներն ի պատասխան բացականչեցին «ոչ»:

Հովհաննիսյանը ոստիկաններին կոչ արեց պատասխանատվության ենթարկել մարզպետարաններում, քաղաքապետարաններում, նախարարություններում նրանց, ովքեր երեկ «բռնացան Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքի վրա, վախենալով իրենց ներկայությունից այստեղ: Ենթարկեցեք մեզ վարչականից ավելի պատասխանատվության, եթե կարծում եք, թե դուք արժանի եք, բայց մենք ուրիշ ճանապարհի վրա ենք»:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ Հայաստանին պետք չեն հավաքական անվտանգության համակարգեր կամ դրանց անդամակցությունը. «Մեզ պետք են ինքնիշխան սահմանադրական Հայաստանի հավասար, երկկողմանի հարաբերություններ ռազմավարական գործընկերների վրա, եթե այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահի, հարգանքի եւ ընկալման վրա»:

Նա կարծում է, որ շատ ուշացել ենք Արցախի հարցով. «Մեր եղբայրներն ու քույրերը տարիներ առաջ արյուն թափեցին, մի սերունդ առաջ եւ հիմա, որպեսզի մենք, վերջապես, մի նվաճում ունենանք, մի ռազմավարական նշանակության հաղթանակ: Մի սերունդ անց չունենք ճանաչված Արցախ, չունենք Հայաստանի հետ վերամիավորված Արցախ եւ որքան ուզենանք՝ կարող ենք բողոքել ռուս-թուրքական հարաբերություններից, Թուրքիայի թշնամական մոտեցումների Հայաստանի նկատմամբ, կարող ենք ասել, որ Արեւմուտքը երեսպաշտ է, որովհետեւ Կոսովո է ճանաչում եւ ոչ թե Արցախ, Ռուսաստանը նույնպես Աբխազիա է ճանաչում, բայց ոչ Արցախ»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031