Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. Իշխանափոխությունից հետո ոստիկաններին ուղարկելու ենք սահման պահել

Դեկտեմբեր 02,2015 20:25

«Մենք առաջարկում ենք առաջիկա իշխանափոխությունից հետո ոստիկանության 10.000 զինծառայողներին տեղափոխել պայմանագրային զինծառայության, որպեսզի նրանք պահեն մեր սահմանը մեր 18-20 տարեկան երեխաների հետ եւ ոչ թե գան մեր քաղաքացիներին ճնշեն»,- «Նոր Հայաստանի» նախաձեռնած հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նա ասաց, որ վերջերս իշխանությունները սկսել են կրկին հայտարարել, որ իրենք պատերազմի մեջ են, Ադրբեջանի իշխանությունները հոխորտում են, մեր կողքը 3-րդ համաշխարհային պատերազմ է սկսվել: Նրանք նաեւ հարցնում են, թե «Նոր Հայաստանը» չի՞ վախենում այդ ամենից. «Բայց կներեք, ո՞վ սկսեց, ի՞նչ նպատակով սկսեց: Դա մենք չենք սկսել, դուք եք սկսել: Ի՞նչի համար այս հանրաքվեն ներգրավվեցիք: Ժողովրդին արդեն ծնկի եք բերել, ձեր հաշվարկով, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հանեցիք, ուրեմն քաղաքական դաշտն այլեւս ի վիճակի չէ ձեր դեմ պայքարել»:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի օրակարգ վերջերս մտած երկու հակահայկական բանաձեւերին՝ Պետրոս Մակեյանն նշեց, թե իշխանություններն ասում են, որ մեղավորը նավթադոլարներն են. «Ի՞նչ նավթադոլար: Ամբողջ մեր ընդերքը հոշոտել եք, ժողովրդին հասցրել եք աղքատության եզրին: Գնացեք դուք էլ կաշառեք՝ նման բանաձեւեր չընդունեն: Թե՞ ձեր բարոյական համակարգը դրան չի բռնում: Դուք չէի՞ք, որ մարտի 1-ի գործով կաշառքներ էիք տալիս»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031