Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. Մենք նպատակ ունեինք ցույց տալ, որ ՀՀԿ-ն չի վերահսկում իրավիճակը (տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2015 20:12

«Որպեսզի շարժումը հասնի հաջողության, անհրաժեշտ է, որ հստակ պարզ լինի քայլերի տրամաբանության վերաբերյալ: Մեր երկրում ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ գտնվում է հսկողության տակ. լսվում են մեր հեռախոսները, հսկվում են մեր գործողությունները: Մենք խնդիր ունեինք դեկտեմբերի 1-ին մատուցել ռեժիմի անակնկալ»,- «Նոր Հայաստանի» նախաձեռնած հանրահավաքի ընթացքում այս հայտարարությունն արեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Նա ասաց, թե իրենք չէին կարող իրազեկել, որ երթն անցնելու է Մելիք-Ադամյանով, որովհետեւ այդ դեպքում երթը չէր թույլատրվի. «Մենք, պահպանելով անհրաժեշտ գաղտնիություն, կազմակերպեցինք այդ երթը, նպատակ ունենալով ցույց տալ Հանրապետական կուսակցությանը, որ իրենք չենք վերահսկում իրավիճակը եւ մենք կարող ենք հանկարծ հայտնվել իրենց գրասենյակի մոտ եւ բացել այդ դուռը: Մենք նպատակ չունեինք երեկ այդ դուռը բացելու: Մենք ընդամենը ցույց տվեցինք, որ իրավիճակը չի գտնվում իրենց հսկողության տակ»:

Քաղաքագետը նշեց, որ իշխանություններին հաջողվեց խոչընդոտել իրենց գործողություններն, ինչը գցեց իրենց թափը. «Այսօր մենք ունենք նպատակ շարունակել այդ գործողությունները: Մենք նպատակ ունենք երթ անել դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ նշենք, թե որոնք են լինելու թիրախները եւ ոնց ենք տեսնում մեր երկրում իշխանության յուրացման էլեմենտները»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031