Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. Հայաստանի գյուղական բնակչության 80%-ը ստրուկ է (տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2015 19:50

«Ես բացարձակ ոչ մի կասկած չունեմ, որ այս առաջարկված Սահմանադրական փոփոխությունները չեն անցնելու: Բայց անկախ նրանից, թե այն կանցնի, թե ոչ, դրա տեքստը հիանալի ցույց է տալիս, թե այդ բարեփոխումը կազմող մեր իշխանության էությունն ինչպիսինն է»,- այս մասին «Նոր Հայաստանի» հանրահավաքի ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նոր Սահմանադրության հայեցակարգում, ըստ տիկին Խառատյանի, գրված է, որ քանի որ Հայաստանն ընտրել է շուկայական տնտեսության ճանապարհն, այն անխուսափելիորեն բերում է սոցիալական անհավասարության եւ Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները պետք է հաշվի առնեն այդ խնդիրները. «Այսինքն` Սահմանադրությունը վավերացնում է, որ Հայաստանի պետությունը եւ քվեարկելու դեպքում Հայաստանի ժողովուրդն ինքն ընտրել է սոցիալական անհավասարությունը, որպես կյանքի սկզբունք»։

Հրանուշ Խառատյանն ասաց, որ այս սահմանադրությունը գրվել է այն մարդկանց համար, ովքեր վստահ են, որ իրենք են թելադրողները։ «Բացարձակ եւ անբարոյական սուտ է, որ շուկայական տնտեսությունն անխուսափելիորեն սոցիալական անհավասարություն է նշանակում։ Պետությունը, մեր կողմից վարձված կառավարիչներն, իշխանությունները, որոնց մենք մեր հարկերով վարձում ենք պիտի կատարեն մեր պատվերը։ Իսկ մեր պատվերն այն է, որ շուկայական տնտեսության պայմաններում տնտեսությունը եւ օրենքները կարգավորվում են, որպեսզի հասարակությունում այդպիսի գագաթներ չառաջանան»:

Նա ասաց, որ բոլոր երկրները փորձում են կարգավորել այդ խնդիրը. «Ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության հենց հիմա գործող եւ գործած իշխանությունները: Պետությունը հարկերով բոլորին դարձրեցին ֆինանսական շուկայի ստրուկը։ Հայաստանի գյուղական բնակչության 80%-ը ստրուկ է: Եվ մենք այժմ սահմանադրությամբ ուզում ենք վավերացնել այս իրողությունը։ Սա ենք ուզո՞ւմ»։

Ազգագրագետը շեշտեց, որ եթե Սահմանադրության փոփոխություններն անցնեն, իշխանությունները իրավունք կունեն որեւէ մեկին թոշակ չտալ։ «Իշխանությունը լիովին իրավունք կունենա ասել՝ դու ես տվել այդ իրավունքը, որ քեզ այդ իրավունքից զրկենք»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Նման «շուկայական հարաբերություններ» ինչպիսին Հայաստանում է մեկ էլ Զիմբաբվեում է եվ Աֆրիկայի նման երկրներում: Պարոն նախագահն իրեն Բոկասա կայսր է պատկերացնում եվ իր Սաշիկ եղբորն էլ արտոնել է վերահսկել «շուկայական տնտեսությունը» որ հանկարծ նժարը հավասարության կողմը չգնա: Յուրաքանչյուր իրէն հարգղ երկրում շուկայական հարաբերությունները ապահովում էն տնտեսվարողների հավասար մրցակցային պայմաններ, եվ ապահովում էն այն , շաշիկների թաթերին «կանդալներ» դնելով: Շուկան մարդկայի տնտեսական զարգացման ծնունդն է ապահովում, Սթիվ Ջոբսի, Բիլ Գեյթսի նման տաղանդների ծնունդը, իսկ Հայաստանում ցավոք «բոկասիկ» կայսրերի թալանը…

  2. Կարեն says:

    <> բնորոշումը քաղաքական գործիչը կփոխարիներ <> բնորոշումով : Այսպիսի տերմիններով դուք դիպչում եք մարդկանց նուրբ լարերին , և նույնիսկ համակիրը կարող է վիրավորվել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031