«Ես բոլորին կոչ են անում վաղն ակտիվորեն մասնակցել «ոչ»-ի մեր գործընկերների դեկտեմբերի 3-ին Ազատության հրապարակում ժամը 17:00-ին նախատեսված հանրահավաքին: «Նոր Հայաստանը» եւ մասնակցելու է եւ ողջունում է իրենց վաղվա հանրահավաքը: Մենք միասնական շարունակելու ենք առաջ շարժվել»,- այս մասին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ Մարտիրոսյանի՝ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե ընդդիմությունը միասնական չէ, վաղը եւս մեկ անգամ կհամոզվեն, որ ընդդիմությունը միասնական է. «Ինչպես հայտարարել ենք, որ ցանկացած քայլ փոխադարձ քննարկումից հետո ենք կատարում, այդպես էլ շարունակում ենք: Վաղվա «ոչ»-ի մեր գործընկերների հանրահավաքը դա ցույց կտա»:
Անդրադառնալով ոստիկանության երեկվա գործողություններին «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ անկախ ամեն ինչից, որ բոլոր նրանք, ովքեր առաջին շարքում էին գտնում եւ ոստիկանների հետ էին հարաբերվում, բոլորը մի հարցում համոզված են. «Այն հայացքը, նույնիսկ այն շնչառությունը, որ ունեին ոստիկանները, նրանց 80%-ը եւ ավելին Նոր Հայաստանի ոստիկաններ էին: Նրանք մեր ակտիվ պայքարի արդյունքում միանշանակ անցնելու են մեր կողքը: Իրենք հոգեպես մեր կողքն են. ֆիզիկապես են գալու»:
Պարոն Մարտիրոսյանը հորդորեց չվախենալ ոստիկաններից. «Նրանք մեր քաղաքացիներն են, մեր եղբայրներն են, նույնիսկ քույրիկներ կան այնտեղ: Ուստի ակտիվ պայքարը որ սկսել ենք, շարունակելու ենք միասնական: Հաղթանակը մերն է լինելու»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ