Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ընդհանրություններ ունեն գերմանացիներն ու հայերը

Դեկտեմբեր 02,2015 18:35

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ, ավելի կոնկրետ Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջոցներով Գյումրու Ստեփան Ալիխանյանի  անվան տիկնիկային թատրոնում, որը Հայաստանի Հանրապետության  ամենահին տիկնիկային թատրոնն է, հիմնադրվել է 1935 թվականին, կներկայացվի Գրիմ եղբայրների «Կարմիր գլխարկ» հեքիաթը: Դեսպանատան նպատակը գերմաներեն լեզվի զարգացումն է, որը իր դիրքերով զիջում է անգլերենին:

Այսօր Գյումրու «Բեռլին Արտ հոթել»-ում համատեղ ասուլիսով հանդես եկան դեսպանատան բանախոսները ու Գյումրու տիկնիկային թատրոնի ներկայացուցիչները: «Քանի որ ծրագիրը իրականացվում է դեկտեմբեր ամսին, որոշեցինք դեկտեմբերյան ծննդյան հեքիաթ: Իհարկե, «Կարմիր գլխարկ»-ը դասական ծննդյան հեքիաթ չէ, բայց բոլոր հեքիաթներն էլ ծննդյան են, եւ որոշվեց ներկայացնել հենց ամենահանրաճանաչ հեքիաթներից մեկը՝ «Կարմիր գլխարկը», -ասաց «Բեռլին Արտ հոթել»-ի տնօրեն Ալեքսան Տեր- Մինասյանը՝ նշելով, որ այն ոչ միայն գերմաներեն  լեզուն ուսումնասիրող երեխաների համար է, այլ մեծահասակների՝ ինչպես կասեր Ռուբեն Հախվերդյանը՝ մինչեւ 99 տարեկան երեխաների համար:

IMG_1292

Գյումրիից զատ, ներկայացումներ են նախատեսված ցուցադրել Հայաստանի այն բոլոր քաղաքներում ու գյուղերում, որտեղ խորությամբ ուսուցանվում է գերմաներենը՝ Արթիկում, Մեծ Սեպասարում, Ճամբարակում, Երեւանում, եւ  իհարկե երկու անգամ Գյումրիում: Գյումրու տիկնիկայինի հետ աշխատելու է  Գերմանիայից հրավիրված լեզվի մասնագետը:

Գերմաներեն լեզվի դասավանդման փորձագետ, Յոհան Գյոթեի համալսարանի հայաստանյան ներկայացուցիչ  Յուլիա Կրամերը նշեց, որ գերմանացիներն ու հայերը ունեն մեկ ընդհանրություն, երկու ազգերն էլ հեքիաթներ շատ են սիրում:

Գյումրու տիկնիկային թատրոնիի գեղարվեստական ղեկավար Լեւոն Բաղդասարյանն էլ նշեց, որ  տիկնիկային թատրոնի գեղարվեստական խորհուրդը, քննարկելով գերմաներեն տարբերակով, հեքիաթ ներկայացնելու  տարբերակը, սկզբում առաջարկվել է «Պոչատ աղվես»-ը, բայց այն Թումանյանինն է,  ազգային է, հայկական տարբերակ չի եղել: Հետո կանգ են առել «Գնդիկ բոքոնիկ»-ի վրա, բայց սա էլ  ռուսական է, ու ի վերջո փնտրել ու գտել են  այն հեքիաթը, որ համաշխարհային թեմա է՝ «Կարմիր գլխարկ»-ը:

Նունե ԱՐԵՎԱՇՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031