Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթները

Դեկտեմբեր 02,2015 17:59

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան-քննարկում:

Արդարադատության նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայում գտնվում է դատաիրավական բարեփոխումների փուլում, որի իրականացման համար անհրաժեշտ է կարգավորել նաև դատափորձագիտական գործունեության ոլորտը: «Հայաստանում այս ոլորտը մեծ կարևորություն է ձեռք բերել, ինչը պայմանավորված է երկրում միջազգային առաջադեմ փորձի կիրառմամբ: Դատական փորձաքննությունների պատշաճ և ժամանակին իրականացումը, դրա արդյունքում սահմանված, բոլոր պահանջներին համապատասխանող եզրակացությունը` քրեական, վարչական, քաղաքացիական գործերով, պատշաճ արդարադատության կարևորագույն գրավականներից մեկն է»,- ասել է նախարարը և ընդգծել, որ դատական գործերով վարույթների շրջանակում ապացուցման գործընթացում առավել կարևոր դեր և նշանակություն է տրվում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների վրա հիմնված մասնագիտական եզրակացություններին: Նախարարը շեշտել է, որ դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել դատական փորձագետների դերը՝ ապահովելով փորձաքննությունների հավաստիության բարձր աստիճան և որակ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նշել է, որ դատափորձագիտական գործունեությունը սերտորեն կապված է մարդու իրավունքների պաշտպանության հետ: «Փորձագետների գործունեության որակը և նրանց եզրակացությունները պետք է արված լինեն բացառապես գիտականորեն, արժանահավատ մեթոդների հիման վրա»,- ասել է դեսպանը և հավելել, որ այս նախագծով պետք է ամրապնդել արդար դատաքննության իրավունքներն ու իրավահավասարության սկզբունքը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկումը շարունակվել է շահագրգիռ կողմերի՝ ոլորտի փորձագետների մասնակցությամբ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031