Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  հերթական նիստը

Դեկտեմբեր 02,2015 17:56

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 2-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ԲՈՒՀ-երում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման խնդիրները և այլ հարցեր:

Նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ գործող օրենքի համեմատ տարբերություններն էական են.

«Ի տարբերություն գործող օրենքի կարգավորումների, որը վերաբերում է միայն սոցիալական ապահովության հետ կապված խնդիրների կանոնակարգմանը, այս օրենքի նախագիծը իր մեջ ներառում է նոր քաղաքականություն, որը ներդրվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Դա առաջին հերթին հավասար հնարավորությունների, մատչելի միջավայրի և այլ անհրաժեշտ հավասար պայմանների ստեղծումն է հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի մենք կարողանանք իսկապես լուծել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները»,- ասել է նախարարը:

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող աշխատանքների մասով նախարարը հատկապես կարևորել է սոցիալական մոդելի ներդրումը, այսինքն՝ բժշկական մոդելից անցումը բժշկասոցիալական մոդելի, ուստի կարևորվելու է անձի ոչ միայն առողջական վիճակը, այլ նաև՝ շրջակա միջավայրի ազդեցությունը անձի կենսագործունեության վրա:

Այս առումով վերջին տարիներին մեծ աշխատանքներ են իրականացվել, ստեղծվել է  փորձագիտական խումբ և առաջիկա տարվա ընթացքում արդեն նոր մոդելի վերաբերյալ առաջարկը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

«Նոր մոդելն ավելի շատ մարդակենտրոն է և հնարավորություն է տալու հաշմանդամություն ունեցող անձանց առավել ներգրավված լինել հասարակական կյանքում»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Նիստի ընթացքում հնչել են  կարծիքներ և առաջարկություններ, որոնց շուրջ նախարարն առաջարկել է առանձին քննարկումներ կազմակերպել:

Ազգային հանձնաժողովի նիստին մասնակցել են տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների և հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031