Aravot.am-ը Մարզահամերգային համալիրի ճարտարապետ Սաշուր Քալաշյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն տեղեկատվությանը, որ Մարզահամերգային համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող եւ անգամ ֆինանսական խաբեությունների մեջ մեղադրվող մարդուն:
Ի պատասխան՝ ճանաչված ճարտարապետը ծիծաղեց: «Իմ ծիծաղը այդ հարցի պատասխանն է»,-ասաց նա:
Ապա հավելեց. «Եթե կառավարությունը որոշում է առանց որեւէ մեկին հարցնելու վաճառել Համալիրը, օրենքի պահանջները չկատարելով որոշում է կայացնում՝ ինչ-որ մի մարդու առանց աճուրդի վաճառել այդ օբյեկտը, հետո պարզվում է՝ այդ մարդը ինչ-ինչ բաների մեջ է, էլ դրա ի՞նչը մեկնաբանեմ: Կոմեդիայի ժանրից է այս պատմությունը»:
Հավելենք, որ ի սկզբանե Սաշուր Քալաշյանը մտահոգված էր Մարզահամերգային hամալիրի ճակատագրով եւ դժգոհ էր գործարքից:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ