Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննարկվել են մեկ օպերատորի անցման մրցույթին առնչվող հարցեր

Դեկտեմբեր 02,2015 17:05

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել էր «Հայաստանի ջրային ներդրումային ծրագիր. ՊՄԳ (պետական-մասնավոր գործընկերություն). Անցումային խորհրդատու» Fichtner Gm & Co KG ընկերության պատվիրակությանը:

Պատվիրակության հերթական այցին քննարկվել են մեկ օպերատորի անցման մրցույթի նախաորակավորման գործողությունների ժամանակացույցին վերաբերող ժամկետային և բովանդակային հարցեր:

Մասնավորապես անդրադարձել են մրցութային առաջարկների ներկայացման հրավերի մշակմանը, մրցութային գործընթացների կառավարմանն առնչվող որոշ հարցերի, այդ թվում անցումային գործընթացի ամփոփ նկարագրին:

Երկուստեք անդրադարձ է եղել Fichtner կազմակերպության աջակցությամբ ՋՏՊԿ-ի կողմից արդեն իսկ պատրաստված մրցույթի նախաորակավորման փաթեթին: Արձանագրվել է, որ շուտով հայտարարվելու է նախաորակավորման մրցույթը:

Կողմերը կարևորել են վարձակալի հետ կնքվելիք պայմանագրում առավել բարելավել հիմնական կատարողական ցուցանիշները՝ ջրամատակարարման շարունակականությունը, էլեկտրաէներգիայի ծախսը մեկ միավոր ջրի արտադրության վրա, ջրի որակը և չհաշվառված ջրին առնչվող:

Աշխատանքային հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել օպերատիվ, ամենօրյա փոխադարձ կապի ու աշխատանքի շնորհիվ ապահովել անհրաժեշտ զարգացումները:

Հիշեցնենք, որ ոլորտում պետական-մասնավոր գործընկերության խորացմանն ուղղված ռազմավարության արդյունքում սահմանվել է, որ հանրապետությունում գործող 5 ջրամատակարար ընկերությունների կողմից օգտագործվող ջրային համակարգերը 2017թ. հունվարի 1-ից նախատեսված է վարձակալությամբ փոխանցել մեկ կառավարչի` մեկ միասնական սակագնով և 15 տարի ժամկետով:

Խմելու ջրի ոլորտի բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ապահովել կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում, անխափան ջրահեռացում, հիդրոտեխնիկական կառուցվածքների արդիականացում, ջրի արդյունավետ օգտագործում, բնապահպանական խնդիրների լուծումով «Հայաստանի ջրային ներդրումային ծրագիր. ՊՄԳ (պետական-մասնավոր գործընկերություն). Անցումային խորհրդատու» ծրագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսի 3-ից՝ ՋՏՊԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում:

 

Տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031