Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Մեր քաղաքացին պետք է տեղեկացված լինի, որպեսզի իր որոշումը գիտակցված կայացնի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2015 16:02

«Ես կարծում եմ՝ քարոզարշավը եղել է փայլուն, աննախադեպ»,- դեկտեմբերի 2-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպես բնութագրեց քարոզարշավը ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Սակայն, նա հայտարարեց, որ հեռու է այն տեսակետից, որ բոլոր քաղաքացիները տեղեկացված են. «Կարելի՞ է ասել, որ մեր քաղաքացիների մեծ մասը տեղեկացված է, ցավոք՝ ոչ: Սակայն դա միայն Հայաստանի իրողությունը չէ: Ես ասել եմ ու էլի եմ ուզում կրկնել՝ դա իրողություն է բոլոր այն երկրներում, որտեղ սահմանադրական փոփոխություններ են իրականացնում»:

Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի հայտարարություններին, թե իշխանությունը տապալել է այո-ի քարոզարշավը՝ Գագիկ Մինասյանն ասաց. «Մեր նպատակը առաջինը, եւ կարծում եմ՝ բոլորի նպատակը այն է, որ պետք է Սահմանադրությունը ճիշտ ներկայացվի, այսինքն՝ տեղեկացվածության մակարդակը պետք է բարձր լինի, որպեսզի մեր քաղաքացին կարողանա ինքնուրույն որոշում կայացնել, դա է գերխնդիրը: Օրինակ՝ մեր այսօրվա հանդիպման գերխնդիրը դա է՝ ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսպիսի հնարավորություն կա նոր Սահմանադրության մեջ, որը բացառվում է գործող Սահմանադրության մեջ: Մեր քաղաքացին պետք է տեղեկացված լինի, որպեսզի իր որոշումը գիտակցված կայացնի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031