Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հազարավորները`վարկային պարտավորության ճիրաններում

Դեկտեմբեր 02,2015 15:54

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացրած հայցերով, գումարի բռնագաձման պահանջով, բազում դատավարություններ են ընթանում

Սահմանամերձ Տավուշի մարզում գործող, հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղի ղեկավար աշխատողը, խնդրելով իր անունը չհրապարակել, ներկայացրեց բնակչության պարտքերի հետ կապված վատթար վիճակը: Բնակիչները գյուղատնտեսական վարկեր են վերցնում, ցորեն ցանում, անասուններ գնում, կամ գյուղատնտեսական վարկերի անվան տակ գումար վերցնելով՝ այլ ծախսեր կատարում: Գյուղատնտեսական վարկերը ռիսկային են: Ամեն տարի կամ կարկտահարություն է լինում, երաշտ, կամ էլ՝ անասուններն են անկվում հիվանդություններից:

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգը չի գործում: Գյուղացիները չեն կարողանում ժամանակին վարկերը փակել, ստիպված տվյալ կամ այլ բանկերից նոր վարկեր են վերցնում, որպեսզի հին վարկերը՝ տոկոսներով հանդերձ, փակեն: Նրանք նոր վարկերի մարման համար երաշխավոր են վերցնում իրենց բարեկամներին, ընկերներին, հարեւաններին: Եվ բոլորը միասին հայտնվում են վարկային ծանր բեռի տակ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Նկարը` www.money-talks.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob M. says:

    Ջհուդների կողմից վաղուց իրենց տիրապետության տակ վերցրած, մի կենտրոնից ղեկավարվող, համաշխարհային աբողջ ֆինանսական սիստեման ` ԴԱ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆ Է , որը աշխարհի համարիա բոլոր երկրների վրա, տարածում է միայն չարիք ու անհաջողություններ, ավիրելով դրանց տնտեսությունները: Բացառություն չի կազմել նաեվ Հայստանը, հենց իրենց ենթակա, մեր իշխանությունների իրավասություններից անկախ կենտրոնական բանկի կանոնակարգերով, համաշխարհային բանկից, եվրոպական վալյուտային ֆոնդերի վարկավորմամբ, մեր գյուղացիներին եվ ոչ միայն նրանց, բարձր տոկոսադրույթներով վարկեր տրամադրելով, նրանց գցել են թալակի մեջ ու սնանկացրել… Սա իրենց կողմից մշակված “Համակարգված Դավադրությունների” առաջնային մասնաճյուղն է , որն էլ մեր օտարին ծախված, իշխանությունների թողտվությամբ ու միջնորդությամբ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԱՎԵՐՈւՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐԸ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031