Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը սահմանափակում է տեղեկատվության ազատության իրավունքը. media.am

Դեկտեմբեր 02,2015 15:49

«Նախագծի հեղինակները թերացել են Հայաստանում տեղեկատվության ոլորտում օրենքի կիրառման պրակտիկայի ուսումնասիրման հարցում, կամ էլ տեղեկություններ ստանալու հնարավորությունները սահմանափակելու դիտավորություն կա»

Սահմանադրական փոփոխությունների նախագծով խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքը պահպանվում է, ինչպես գործող Սահմանադրությամբ: Սակայն նախագծում ավելացել է ևս մեկ` «Տեղեկություններ ստանալու իրավունքը» հոդվածը (Հոդված 51), որը խնդրահարույց ձևակերպումներ ունի:

Այդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուրն իրավունք ունի տեղեկություններ ստանալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից, սակայն այդ մարմինների շրջանակը գործող Սահմանադրության համեմատ սահմանափակ է:

Տեղեկատվության ազատության մասին օրենքն այսօր տեղեկություն տնօրինողների ավելի լայն շրջանակ է նախատեսում՝ պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, հանրային նշանակության կազմակերպություններ, որոնք իրենց հերթին ներառում են մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող կամ մարդկանց համար կարևոր ոլորտների (կրթություն, սպորտ, մշակույթ, առողջապահություն, տրանսպորտ և կապ, սոցիալական ապահովություն, կոմունալ ծառայություններ) կազմակերպությունները:

Առաջարկվող Սահմանադրության նախագծով որոշում կայացնող ոչ բարեխիղճ քաղաքական գործիչները կարող են օրենքից դուրս թողնել որոշ մարմիններին, որպեսզի մարդիկ դրանց վերաբերյալ տեղեկություն չկարողանան ստանալ:

Տեղեկատվության ազատության ներկա օրենքն ու պրակտիկան գծել են այն տեղեկությունների շրջանակները, որոնք կարելի է ստանալ պետական մարմիններից: Կարելի է, օրինակ, տեղեկություն ստանալ փաստի, եղելության, երևույթի վերաբերյալ: Իսկ առաջարկվող փոփոխություններով՝ կարելի է ստանալ փաստաթղթեր և տեղեկություններ գործունեության մասին:

Մի քանի տարի առաջ` 2012թ.-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), հայտնել, որ ՀՀԿ-ի անունից հեռախոսազանգի միջոցով կուսակցության անդամներից խնդրում են տեղեկություններ տրամադրել, թե կուսակցության անդամի ընտանիքում քանի ընտրող կա, նրանց անունները, ազգանունները, հայրանուններն ու ծննդյան տարեթիվը, ու հարցրել՝ ի՞նչ նպատակով են հավաքվել անհատական տվյալներ հանդիսացող այդ տեղեկությունները ՀՀԿ անդամների ընտանիքների վերաբերյալ:

Գևորգ Հայրապետյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան

Նյութի մանրամասները կարդացեք media.am -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031