Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌԴ-ում դա կլոունների մակարդակով է արվում»

Դեկտեմբեր 02,2015 15:41

«Դիվանագիտական առումով ավելի բարդ է Ադրբեջանի վիճակը`երկու քարի արանքում է հայտնվել»,- այսօր «Մեդիա-կենտրոնում» խոսելով ռուս-թուրքական հարաբերություններում վերջին լարվածությունների մասին` ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Հայաստանի համար, ըստ նրա, ավելի հստակ իրավիճակ է`կա ռազմավարական գործընկեր եւ պետություն, որի հետ հարաբերություններ չունենք:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ հնարավոր է, ՌԴ-ն ուժեղացնի Հայաստանում իր ռազմաբազան: Ալեքսանդր Արզումանյանը չի կարծում, որ Հայաստանը պետք է դեմ լինի դրան: Ավելին, ըստ նրա, դա նաեւ մեր բնակչության համար ապահովություն կլինի:

Ռուս-թուրքական հարաբերություններում լարումների ֆոնին ԼՂՀ հարցում հնարավոր էսկալացիաների մասին խոսելով՝ նա ասաց, որ միշտ վտանգներ է տեսնում ՌԴ-ի կողմից հրահրումների պարագայում: Եթե հանկարծ Թուրքիայի կողմից նման հրահրումներ լինեն, ապա, բանախոսի համոզմամբ, ռուսական բանակի լիակատար աջակցությունը մենք կվայելենք, ինչը վատ չէ:

«ՌԴ-ում դա կլոունների մակարդակով է արվում, որեւէ լուրջ գործիչ նման հայտարարություն չի անում: Կան շահեր: Չեմ կարծում, թե Պուտինն արթնանում է եւ սկսում է մտածել, թե հայ ժողովրդի համար ինչ լավ բան անի, կամ Էրդողանը միշտ մտածում է, թե մեզ ինչ վատություն անի»,- Ալեքսանդր Արզումանյանը հեգնանքով խոսեց ռուսական մամուլում արծարծվող եւ հայաստանյան սոցիալական ցանցերում հրճվանքի արժանացած այն թեզին, թե ՌԴ-ն հնարավոր է վերանայի հարյուրամյա վաղեմության պայմանագրերը եւ հողերը Հայաստանին կվերադարձնի: Նա լուրջ չի համարում նման մոտեցումը, քանզի դա ուղղակի կնշանակի աշխարհակարգի քանդում:

«Սա լուրջ եւ գործնական բան չի, ծիծաղելի է»,- եղավ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի արձագանքը: Նման գործընթացը իրատեսական չի համարում նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Առհասարակ, բոլոր բանախոսների մոտեցումն այն է, որ ճկուն որոշումների դեպքում մենք կարող ենք գործընթացից շահած դուրս գալ: Հարցը վերաբերվում էր Դումա ներկայացված նախագծին`ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Նրանք բնական են համարում, որ ՌԴ-ն հիմա կփորձի տարբեր լծակներով ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա: «Մեր ռուս գործընկերներին կարող ենք հուշել`ԼՂՀ-ի անկախությունը ճանաչեք`նպաստելով տարածաշրջանում կայունության պահպանմանը: Թող բազա էլ դնեն ԼՂՀ-ում, կարծում եմ, դեմ չեն լինի»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: Նրա այս մոտեցմանը գլխով համաձայնություն տվեց Արտակ Զաքարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031