Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դուք էլ «ոչ» ասեք». Գալուստ Սահակյանը՝ «Այո»-ի ցուցակ կազմողների մասին. «Ա1+» (տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2015 15:29

Այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում նա բնական ու բնութագրական համարեց. «Ընդ որում՝ հենց այս սահմանադրական փոփոխությունները միտված են նրան, որպեսզի ամրապնդվի այդ ամբողջական գործընթացները, որպեսզի կառավարման պրոցեսին մասնակից դառնա ցանկացած քաղաքական ուժ կամ հասարակություն»:

Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան-փրկության ճակատ»-ի ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՀՀԿ գրասենյակի մոտ սպիտակ վարդեր դնելու փորձին, ապա պարոն Սահակյանը շատ լուրջ պատասխան տվեց. «Ծաղկեփունջ կարելի է դնել շատ տարբեր պարագաններում՝ կարելի է ծննդյան առումով դնել, կարելի է նահատակների հիշատակին դնել, իսկ ծաղկեփունջ դնելու ամենաարդյունավետ տարբերակը, որ ավելի գնահատելի է աշխարհում, դա հիմնականում երկրների ԱԺ նախագահներն ու վարչապետերն են դնում, որ ավելի մեծ բովանդակություն է ստանում»:

Գալուստ Սահակյանը նկատում է՝ սահմանադրական փոփոխությունների ընդունումը կենաց-մահու խնդիր չէ. «Եթե ընդունվի, լավ, եթե չի ընդունվի, կյանքը դրանով չի վերջանում: Պարզապես մարդիկ դա փորձում են օգտագործել իրենց կրքերն ամբողջացնելու համար»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ ցուցակներով անձամբ իրենց տուն են եկել՝ կոչ անելով քվեարկել «այո»-ի օգտին, նա պատասխանեց. «Ի՞նչ անենք, եկել են, որպեսզի ձեր կարծիքը իմանան, հուշել են, որ այո-ի համար, ի՞նչ եղավ…եսիմ ինչ է, դուք էլ «ոչ» ասեք»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031