Լրահոս
Օրվա լրահոսը

Որդին առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկել 88-ամյա հորն ու 84-ամյա մորը. shamshyan.com

Դեկտեմբեր 02,2015 15:26

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, դաժան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժնում և «Հրազդան» բժշկական կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 220 շենքի 4-րդ բնակարանում անօգնական տարեց ամուսիններ կան:

Ինչպես Հրազդանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Հրազդանի ոստիկաններն ու շտապ օգնության վերակարգը, ովքեր նշված հասցեից Հրազդանի հիվանդանոց են տեղափոխել բնակիչներ, 84-ամյա Աղավնի Հակոբյանին և 88-ամյա Ավետիս Հակոբյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բժիշկները մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են անօգնական ամուսիններին նախ՝ տեղում առաջին օգնությունը ցուցաբերել, հետո՝ հիվանդանոցում՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի տված երդմանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ Աղավնի Հակոբյանը վնասվածքները ստացել է մարմնի տարբեր մասերում, առավելապես՝ դեմքի շրջանի ջնջխված վերքեր, կապտուկներ, սալջարդ, իսկ հայրը՝ դեմքի շրջանում սալջարդ և կապտուկներ:

Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ եթե բժիշկներն ու ոստիկանները մի քիչ ուշանային, հնարավոր է՝ տարեց ամուսինները մահանային, քանի որ գտնվում էին անօգնական ու վատ վիճակում, իսկ նրանց որդին՝ նույն հասցեի բնակիչ, 53-ամյա Հայկազ Հակոբյանը, ով կասկածվում է ծնողներին դաժան ծեծի ենթարկելու մեջ, հրաժարվում էր ծնողներին տեղափոխել հիվանդանոց:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031