Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. Րաֆֆի Հովհաննիսյանը այդ ծաղիկները դնելու ավելի հարմար տեղ կգտներ (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 02,2015 15:07

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դեկտեմբերի 2-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթին:

«Րաֆֆի Հովհաննիսյանը մի գործիչ է, որն այնպիսի արագությամբ մսխեց այն քաղաքական կապիտալը, որը ժողովուրդը տվել էր իրեն նախագահական ընտրություններով: Նա մի գործիչ է, որը քանդուքարափ արեց այդ կուսակցությունը, որը ձեռք էր բերել այդ հաջողությունը եւ իր լիդերին պարգեւել էր այդքան ձայներ: Եվ ես կարծում եմ՝ այդ պարագայում ինքը այդ ծաղիկները դնելու ավելի հարմար տեղ կգտներ»,- ասաց նա:

Գագիկ Մինասյանը համարում է, որ նման շարժումներ ժողովրդավարական երկրներում անխուսափելի են. չկա մի երկիր, որտեղ չլինեն ուժեր, որոնք իրենց դուրս դնեն քաղաքական գործընթացներից. «Ցանկացած երկրում կան այդպիսի մարգինալ ուժեր, եւ նրանց դրսեւորումները ժողովրդավարական երկրներում կյանքի բնականոն մասն են կազմում: Մենք պետք է օրինակ վերցնենք ուրիշ երկրներից, թե ինչպես է հասարակությունը, ինչպես է քաղաքական համակարգը, ինչպես է պետական համակարգը անդրադառնում այդ դրսեւորումներին, եւ ճիշտ այդպես էլ մեզ պահենք: Ես կարծում եմ՝ կան հստակ սահմանված չափանիշներ, որոնք օրենսդրորեն ամրագրված են, եւ այդ օրենսդրորեն ամրագրված դրսեւորումներից ներս ցանկացած հանրահավաք, ցանկացած միտինգ, ցանկացած կոչ նորմալ է: Միգուցե ցանկալի չէ, բայց նորմալ է, դա կարծես թե բոլոր ժողովրդավար պետությունների անխուսափելի ուղեկիցն է: Այ, եթե այդ սահմանները խախտվում են, այդ ժամանակ հասարակությունը, քաղաքական ուժերը, պետական համակարգը պետք է օրենքի շրջանակներում կատարեն քայլեր, որպեսզի հասարակությունը, քաղաքական գործընթացները չտուժեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031