Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպայի կանաչների կուսակցությունը Թուրքիային հորդորել է ընդունել հայոց ցեղասպանությունը

Դեկտեմբեր 02,2015 13:57

Լիոնում նոյեմբերի 13-15-ը տեղի է ունեցել Եվրոպայի կանաչների կուսակցության համաժողովը: Համաժողովում Եվրոպայի կանաչների կուսակցության ներկայացուցիչները ընդունել են հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ:

«Մենք ընդունում ենք, որ 1915-23 թթ Օսմանյան պետության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված արյունահեղությունը ցեղասպանություն է՝ ըստ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված ցեղասպանության հանցագործությունների կանխման եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի: Օսմանյան կայսրության կողմից իրականացված կառուցվածքային եւ լավ ծրագրված բռնությունները հանգեցրին մոտ 1, 5 միլիոն էթնիկ հայերի մահվան… գիտակցում ենք նաեւ, որ ներկայումս ԵՄ անդամ-պետությունների լռակյաց հանցագործ անհոգությունը եւ աջակցությունը, որ ցուցաբերել են Օսմանյան կայսրությանը: Մենք հատկապես ընդունում ենք, որ կայսերական Գերմանիան կիսում է ցեղասպանության պատասխանատվությունը»,- այսօր «Նոյան տապան» ակումբում բանաձեւից մեջբերումներ արեց Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Նա նաեւ պատմեց, որ բանաձեւում կան հորդորներ՝ ուղղված ԵՄ անդամ պետություններին եւ Թուրքիային: Մասնավորապես, Եվրոպայի կանաչների կուսակցությունը Թուրքիային հորդորել է ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ հայերի նկատմամբ բարոյական ու պատմական արդարության վերականգնմանն ուղղված գործողություններ իրականացնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031