ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է ոսկու գրավադրմամբ վարկավորման պայմանների բարելավման մասին, դարձնելով այն առավել հասանելի Հաճախորդներին: Ոսկու գրավով ապահովված վարկի տրամադրումը վարկավորման շուկայում ամենապահանջված տեսակներից մեկն է: Այդ դեպքերում, երբ շտապ անհրաժեշտ են դրամային միջոցներ, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է հարմար և ապահով՝ ոսկյա իրերի գրավով վարկի ձևակերպում: Վարկի ձևակերպման գործընթացը կատարվում է Հաճախորդի ընդամենը մեկ այցելությամբ Բանկ ՝ 20 րոպեի ընթացքում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ ֆիզիկական անձանց վարկավորման պայմաններ ու սակագներ
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկը տրամադրվում է կանխիկ ՀՀ դրամով Հայաստանի հանրապետության ռեզիդենտներին` անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) առկայության դեպքում:
Տարեկան անվանական տոկոսադրույք՝ սկսած 22%-ից: Վարկի առավելագույն գումար՝ 3 մլն ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր և ադամանդներ (ինչպես ոսկյա իրերի վրա, այնպես էլ առանձին): Բանկն առաջարկում է հաճախորդների համար շահավետ գնահատման արժեք, իսկ “վարկ-գրավ” հարաբերակցությունը սահմանվում է 100%: Գրավի գնահատման ընթացքում հաշվի չեն առնվում նրա գեղարվեստական արժեքը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպելու համար անհրաժեշտ է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից մեկը: Վարկի տրամադրման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատու՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք հետևյալ հղումով: