Դավթաշեն վարչական շրջանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում բացվել է 12-ամյա Դավիթ Մելքոնյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են տաղանդավոր պատանու գունանկարչական աշխատանքներն ու քանդակները: Դավիթ Մելքոնյանը ծնվել և մեծացել է արվեստագետի ընտանիքում,ստեղծագործում է 10 տարեկանից: Նրա առաջին ուսուցիչը հայրն է`քանդակագործ Միսաք Մելքոնյանը:
Պատանի արվեստագետը նշել է, որ իր կյանքում առաջին անհատական ցուցահանդեսը հատկանշական և պարտավորեցնող է նաև այն պատճառով, որ բացվել է այն կրթօջախում, որտեղ հաճախում է և կատարելագործում իր մասնագիտական որակները:
Երևանի քաղաքապետարան