Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյանը`Րաֆֆի Հովհաննիսյանին. «Հրաժեշտի առարկան ինքն է իր անհասկանալի թիմով»

Դեկտեմբեր 02,2015 13:17

«Բարոյականության, մարդկային հոգեբանության խեղում է: Ես իր մասին ավելի բարձր կարծիքի էի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն`անդրադառնալով «Նոր Հայաստան» միավորման երթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը`ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի առջեւ: Իր հետագա պարզաբանումներում, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դրանք հրաժեշտի ծաղիկներ էին: Ինքը պատրաստվում էր նաեւ կառավարության շենքի մոտ «հրաժեշտի ծաղիկներ» դնել, բայց դրանք, ի վերջո, բաժին հասան Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Mkrtich_Minasyan_17-10

«Մենք իրեն հրաժեշտի առիթ եւ հնարավորություն կունենանք»,- ասաց Մկրտիչ Մինասյանը`հավելելով.«Հրաժեշտի առարկան ինքն է իր անհասկանալի թիմով, իր ղեկավարած կուսակցությամբ, որտեղ անընդհատ խառնաշփոթ է, ընդհանրություն չկա, միասնություն, գաղափարախոսություն չկա, պարզվեց նաեւ բարոյականություն չկա»:

Hovhannes-Sahakyan

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ տպավորություն է ստացել, որ Րաֆֆին ծաղիկները ձեռքին, մոլորված Զարուհուն է փնտրում եւ չի գտնում. «Երեւի եկել էր ՀՀԿ գրասենյակում հարցներ`որտե՞ղ է Զարուհին: Բայց մենք իմանայինք էլ՝ չէինք ասի Զարուհու տեղը»:

Օրերս «Նոր Հայաստան» միավորման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ հանրաքվեի գործընթացը կասեցնելու հարցը, որն իրենց պահանջներից մեկն է, թե ներսի, թե դրսի որոշակի շրջանակներում քննարկվում է: Հովհաննես Սահակյանը տեղյակ չէ թե ո՞ր շրջանակներում եւ ի՞նչ է քննարկվում, բայց մի բան հստակ գիտի`իշխանական շրջանակում նման քննարկում չկա:

Անդրադառնալով արդեն «Նոր Հայաստանի» բուն գործողություններին, պատգամավորն ասաց. «Երեկ մենք տեսանք, որ իրենք շեղվեցին իրենց իսկ նախապես նշած երթուղուց: Ոստիկանություն որոշակի հանդուրժողականություն դրսեւորեց: Հուսով եմ, հորդորում եմ, որ նախապես նշված երթուղուց շեղվելը սովորույթ չի դառնա եւ այսուհետ ամեն ինչ կընթանա իրազեկմանը համապատասխան: Այլապես, կստացվի, որ իրենք ոչ օրինական երթ կամ հավաք են անում: Մեզ համար ընդունելի է ցանկացած խոսքի լսելի դարձնելը, բայց ժողովրդավարության կոչերով հանրահավաքի մասնակիցներն առաջինն իրենք պետք է հետեւեն հանրահավաքի ոգուն եւ տառին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031