Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բացահայտ կերպով խախտվում է քաղաքացիների տեղաշարժի եւ հանրահավաքներին մասնակցելու իրավունքը»

Դեկտեմբեր 02,2015 12:35

«Շարժումը նոր է թափ առնում»,- դեկտեմբերի 2-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում կազմակերպած տեղեկատվական երկխոսության ընթացքում հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ դեկտեմբերի 1-ի առավոտից սկսած շատ բնակավայրերից հանվել են ավտոբուսային երթուղիները, մի շարք բնակավայրերում անգամ տաքսիների Երեւան գալն է արգելված եղել: Նա ընդգծեց, որ որոշ տեղերում էլ, մասնավորապես՝ Եղեգնաձորում, արդեն ճանապարհին մարդկանց ավտոմեքենաներից իջեցրել են, իսկ վարորդների փաստաթղթերը վերցրել են. «Այսինքն՝ մենք գտնվում ենք որոշակի շրջափակման մեջ, մարդիկ կարողանում են տարբեր ձեւերով ճեղքել այդ շրջափակումը եւ հասնել Երեւան: Բացահայտ կերպով խախտվում է քաղաքացիների տեղաշարժի եւ հանրահավաքներին մասնակցելու իրավունքը»:

Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ «Նոր Հայաստանի» աջակիցները Վանաձորից 4 ավտոբուս են վարձել, որպեսզի գան Երեւան, սակայն ոստիկանության, տրանսպորտի նախարարության եւ քրեական տարրերի համատեղ ջանքերով, ավտոբուսների վարորդներին ստիպել են դուրս գալ երթուղուց: Նա ընդգծեց, որ Վանաձորի իրենց աջակիցների մի մասին հաջողվել է այլ ճանապարհներով գալ Երեւան եւ մասնակցել «Նոր Հայաստանի» հանրահավաքին. «Մոտավորապես նույն բանն է եղել Գյումրիում. մի քանի մեքենա են փոխել, մինչեւ կարողացել են գտնել այնպիսի մեքենա, որի վարորդը համարձակվել է հասնել Երեւան: Ուղղակի ճանապարհի կեսից մարդկանց, վարորդներին ստիպել են հետ դառնալ, եւ միայն արդեն գիշերով գյումրեցիները կարողացան հասնել Երեւան»:

Վանաձորից Ռազմիկ Եղոյանը ներկայացրեց իրենց ճանապարհորդությունը Երեւան. «5 երթուղային տաքսիներով պետք է գայինք: Ժամը 12-ի երթուղային տաքսիները անձնական օգտագործման մեքենաներ էին, նրանց հետ կապված որեւէ մեծ խնդիր չառաջացավ, բայց ժամը 3-ին «Ժառանգության» գրասենյակի մոտից եկող 3 երթուղային տաքսիներին անմիջապես համապատասխան պատկան մարմինները որոշակի սպառնալիքների միջոցով՝ իբր թե աշխատատեղից կզրկվեն, գծից կզրկվեն, ստիպեցին, որ տեղի չունենան այդ երթերը: Փոքր միջադեպ տեղի ունեցավ նաեւ, երբ որ մեր երթուղային մեքենան պետք է լիցքավորվեր, արդեն հասել էր ճանապարհային ոստիկանության պետը, չնայած, որ ինքը մի քիչ հեռու էր, եւ սպասում էր, թե երբ պետք է լիցքավորման կետից մեր մեքենան դուրս գա, դուրս գալուց անմիջապես հետո կանգնեցրեց, իբր թե մենք իրեն չենք զիջել: Այսինքն՝ ստացվեց մեր վարորդի գլխին սարքեցին, տուգանեցին եւ այլն, եւ այլն, որոնք էժանագին, մանր քայլեր էին, բայց բոլոր դեպքերում՝ մենք կարողացանք ազատ դուրս գալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031