Թուրքիայի կրթության նախարարության որոշմամբ 4-րդ դասարանում պարտադիր ուսուցանվող «մարդու իրավունքներ, քաղաքացիություն և ժողովրդավարություն» առարկան կդասավանդվի նոր մեթոդով:
Թուրքական «Milliyet» թերթի տեղեկացմամբ` նորարարության հեղինակը գերմանաբնակ թուրք գրող Յուջել Ֆեյզիօղլուն է, ում առաջարկով հրատարակվել է դասագիրք, որի մեջ հավաքվել են թուրքական, քրդական և հայկական ժողովրդական հեքիաթները: Նորարար մեթոդի էությունն այն է, որ տվյալ առարկան երեխաներին կներկայացվի հեքիաթների միջոցով:
Գրքում, որ բաղկացած է «Մարդ լինել», «Իրավունք, ազատություն և պատասխանատվություն», «Փոխհամաձայնություն», «Կանոններ», «Համակեցություն» և «Արդարություն ու հավասարություն» բաժիններից, ներառված են 30 դաղստանյան, թուրքմենական, ղազախական, թուրքական, քրդական, չուվաշական, ուզբեկական, մակեդոնական, ղըրղըզական, ադրբեջանական, ույղուրական, թաթարական, ասորական և հայկական հեքիաթներ:
Նշվում է, որ յուրաքանչյուր բաժնի վերջում հավելյալ տեղեկություններ են հաղորդվում տվյալ բաժնում ներառված հեքիաթների մասին. որ ժողովրդին են պատկանում, որտեղ են ապրում հերոսները, տվյալ երկրի աշխարհագրությունը և այլն:
Կարդացեք նաև
Գրքում հայերի մասին գրված է. «Հայերի պատմությունը գալիս է մ.թ.ա ժամանակներից: Սելջուկների, Օսմանյան կայսրության, աքքոյունլուների ժամանակներից ի վեր միշտ հայերի հետ միասին ենք ապրել՝ 1000 թվականից սկսած: Մեր երկրում էլ որոշ թվով հայ հայրենակիցներ կան: Հայերը մի ժողովուրդ են, որը մեծ ներդրում է ունեցել մեր մշակույթի մեջ՝ ճարտարապետության, երաժշտության, թատրոնի, կինոյի և այլ բնագավառներում»:
Հիշատակվում է Պալյան ընտանիքը, որից սերած ճարտարապետները կառուցել են Չըրաղան, Դոլմաբահչե պալատները, Քուլելի ռազմական վարժարանը, մեծ թվով սուլթանական մզկիթներ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
շատ բարի, ուրեմն Մեծ Եղեռնն ալ թող դասավանդեն
քանի որ այդ ալ հայկական հեքիաթ է, ըստ իրենց