«Մենք Նոր Սահմանադրությամբ առաջարկում ենք, որ լինեն ընտրություններ, մի քանի կուսակցությունների կոալիցիան կամ մեկ կուսակցությունը պարտադիր պետք է լինի մեծամասնություն, քաղաքական կայունությունն ապահովելու համար: Հարգելի հասարակություն դուք էլ չունեք պատասխանատու ձեր վաղվա կյանքի համար եւ ձեզ համար պատասխանատու է այն դաշինքը կամ կուսակցությունը, որը Ազգային ժողովում մեծամասնություն է»,- լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, այս հայտարարությունն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Նա հավելեց, որ քաղաքական կուսակցություններին տալիս են առաջ գնալու եւ վաղվա սահմանադրական նորմերը ճիշտ կառավարելու եւ պահելու հնարավորություն: «Եթե այսօր ցանկացած հարաբերության մեջ մեղադրվում է ուղիղ մանդատով ընտրված նախագահի պաշտոնակատարը, հիմա թող հասարակությունը կառավարվի իր կողմից ընտրված քաղաքական ուժերով եւ ինքն էլ տա պատասխանատվություն»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն էլ արձագանքեց, որ Նոր Սահմանադրության ընդունումից հետ 101 հոգի, յուրաքանչյուրը, իր վրայից գցելու է պատասխանատվությունը. «Ես չեմ նա է, նա է»:
Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ Նոր Սահմանադրությամբ կառավարման համակարգը հանձնում են Ազգային ժողովին. «Ասում ենք դու ես միակ ուղիղ մանդատով մարմինը եւ ամբողջ հասարակության պատասխանատուն դառնում ես դու»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ