Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը «ոչ» է ասում, որովհետեւ չի վստահում «վարորդին», իսկ Հակոբ Հակոբյանը պնդում է, որ իրենք փոխում են «վարորդին»

Դեկտեմբեր 02,2015 11:56

«Մենք երկրում ունենք երկու ուղիղ ընտրություններով ընտրված մանդատ՝ նախագահ եւ Ազգային ժողով, որը ցանկացած պահին կարող է ստեղծել հակասություն՝ վարչապետ, նախագահ եւ Ազգային ժողով: Մենք Սահմանադրությունը փոխելով առաջարկում ենք այս նորմերի վերանայում, որպեսզի հասարակության համար այլեւս անհայտ չմնա, թե ով է պատասխանատու՝ Ազգային ժողովը, թե նախագահը»,- այս մասին, «Հայացք» մամուլի ակումբում անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, ասաց ԱԺ պատգամավոր ՀՀԿ անդամ  Հակոբ Հակոբյանը:

hakob_Hakobyan_2Ըստ պատգամավորի՝ եթե Նոր Սահմանադրությունն ընդունվի, այն հարցի պատասխանը, թե ով է պատասխանատու երկրի զարգացման համար ժողովուրդը կունենա: «Խնդիրը կտեղափոխվի քաղաքական ուժերի դաշտ»:

Ասուլիսի մյուս բանախոս՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ «այո»-ի բոլոր կողմնակիցները նշում են, որ հասարակության զարգացում չի եղել այնպես, ինչպես չի ակնկալվել, որովհետեւ Սահմանադրությունն է մեղավոր. «Այսինքն, որ Սահմանադրությունը փոխենք, ուրեմն հասարակության զարգացումը կապահովե՞նք: Այս հարցը հնչում է ամենուրեք, միայն ես չեմ ասում»:

Նա նշեց, որ թե գործող Սահմանադրությունում, թե Նոր Սահմանադրության նախագծում կան նույն նախադասությունները, որ բոլոր քաղաքացիները օրենքի առջեւ հավասար են: «Գործող Սահմանադրությունում այս դրույթը յուրաքանչյուր քայլափոխին փշրվում է: Հետեւաբար, նույն իշխանությունը, որ սկսել է այս գործընթացն, ինչպե՞ս պետք է Նոր Սահմանադրությամբ այդ նորմն իրականություն դարձնի, եթե նույն մարդիկ են»:

Anahit_BaxshyanՏիկին Բախշյանը նաեւ համեմատություն անցկացրեց հին, փչացած մեքենայի ու անվստահելի վարորդի հետ եւ Նոր Սահմանադրության ու իշխանությունների միջեւ. «Մեզ ասում են, որ այն մեքենայով, որ գնում ենք, հին է, փչացած է, ահա ձեզ նոր, լավ, նոր մասերով, նոր շարժիչով մեքենա, բայց նույն վարորդով: Բայց մենք այդ վարորդին չենք վստահում: Ինքն անընդհատ օրենք է խախտում, վթարներ է անում, մենք չենք վստահում, իսկ Դուք ասում եք չէ, մեքենան նոր է»:

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ վստահեցրեց, որ իրենք հենց վարորդին են փոխում:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031