Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն ՀՀԿ-ն է երկարաձգում իր կյանքը․ Քաղաքացուն զրկում են սոցիալական իրավունքներից

Դեկտեմբեր 02,2015 12:28

Լոնդոնի Չաթըմ Հաուսը և այլ փորձագետներ սահմանադրության նախագծի մասին

Անցած շաբաթ մի քանի հետաքրքիր հոդվածներ լույս տեսան ՀՀ նոր սահմանադրության հետևանքների մասին։ Լոնդոնի հեղինակավոր Չաթըմ Հաուսը հրապարակեց փորձագետ Լորենս Բրոերի «Հայաստանյան հանրաքվեի ինժեներների հարատևությունը՝ փոփոխության քողի տակ» հոդվածը, որում հեղինակն ընդգծում է, որ սահմանադրության փոփոխությամբ ոչ միայն ՀՀԿ-ն փորձում է երկարաձգել սեփական կյանքը, այլ նաև «փոփոխությունները թուլացնում են սոցիալական և տնտեսական իրավունքների երաշխիքները, նոր որակումներ են տալիս պետության կողմից այդ իրավունքների կիրառման պոզիտիվ պարտավորությունների տեսանկյունից»։

«Նոր սահմանադրությամբ պետությունն ազատված կլինի մի շարք սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացումից՝ պարտավորվելով միմիայն ԽԹԱՆԵԼ դրանց կիրառումը։ Որոշ իրավունքների սահմանադրական կարգավիճակը ԻՋԵՑՎՈՒՄ Է։ Այդպիսիք են համարժեք աշխատանքային պայմանները, սոցիալական ապահովությունը և առողջապահությունը և այլն։» (հղումը)

Իսկ նոյեմբերի 27-ին արտերկրում և Հայաստանում լույս տեսած մեկ այլ՝ Ինգար Սոլթիի և Դավիթ Ստեփանյանի «Ընտրություններ առանց ժողովրդավարության» ընդարձակ երկխոսության մեջ բանախոսները նշել էին հետևյալը․

«Պատմական փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարացումը երբեք վերևից՝ տիրապետող ուժերի կողմից չի կատարվել:» (Ինգար Սոլթի)

«Սահմանադրության հիմնական բովանդակությունը պարզապես գործիք չէ, որը Սարգսյանին թույլ կտա երրորդ անգամ առաջադրվել և մնալ իշխանության: Որոշիչն այն է, որ նոր սահմանադրության նախագիծը ձգտում է վերացնել ՀՀ սահմանադրության մեջ մնացած սոցիալ-դեմոկրատական անկյունաքարային տարրերը, որոնք սահմանափակում են կապիտալի բացարձակ ուժը: Անվերապահ տնտեսական և սոցիալական իրավունքները վերացվում են: Դա ներառում է հոդված 32-ը, որը երաշխավորում է աշխատողների իրավունքները, հոդված 34-ը, որը երաշխավորում է բնակարան և բավարար կենսամակարդակ՝ որպես սոցիալական իրավունք, և հոդված 38-ը, որը երաշխավորում է անվճար բժշկական օգնություն՝ որպես սոցիալական իրավունք: Գործող սահմանադրության այս հոդվածները նշված իրավունքների իրականացման համար պահանջում և ակնկալում են ոչ շուկայական լուծումներ:»(Ինգար Սոլթի)

«Ըստ էության, անցնելով նման տիպի խորհրդարանական կամ կոլեկտիվ անպատասխանատվության համակարգի, կառավարող քաղաքական խումբը հույս ունի, որ իրեն ավելի ապահով կզգա դրսից եկող տնտեսաքաղաքական օրակարգն առաջ մղելու և ժողովրդական ընդվզումը սանձելու գործում։» (Դավիթ Ստեփանյան)

Զրույցի անգլերեն տարբերակը հրապարակվել է «Բաց ժողովրդավարություն» կայքում, իսկ հայերեն տարբերակը՝ «Քաղաքական դիսկուրս» հարթակում։

 

Քաղաքական դիսկուրս

քաղաքական մտքի և հանրային քննարկումների հարթակ

 

diskurs.am

2-ը դեկտեմբերի, 2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031