Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Ամեն ինչ կարվի, որ վտանգավոր զարգացումներ տեղի չունենան». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 02,2015 11:25

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

 -«Նոր Հայաստանի» հանրահավաքային պայքարը մեկնարկեց։ Նպատակն է կասեցնել հանրաքվեն եւ իշխանափոխություն իրականացնել։ Նրանց շարքերում կան մարդիկ, որոնք չեն բացառում, որ գործը կարող է հասնել զինված ապստամբության: Ի՞նչ է մտածում այս ամենի մասին իշխանությունը:

-Կա տպավորություն, որ «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները միտումնավոր են նման բաներ հայտարարում, նրանք ուղղակի ուզում են սադրել, որպեսզի իրավապահ մարմինները ստիպված լինեն օրենքով իրենց վերապահված գործառույթների շրջանակներում որոշակի քայլեր իրականացնել, իսկ իրենք պահից օգտվեն ու ամբողջ գործընթացը այլ հունով տանեն: Սա շատ լավ տեսանելի է:

Սակայն ամեն ինչ կարվի, որ վտանգավոր զարգացումներ տեղի չունենան: Ցանկացած մեթոդ, որն արգելված չէ օրենքով, մեզ համար ընդունելի է, որովհետեւ մենք ուզում ենք, որ «ոչ»-ի կողմնակիցները կարողանան առանց մթնոլորտ շիկացնելու իրենց խոսքը լսելի դարձնել ժողովրդին:

   -Արմատականները նաեւ հայտարարում են, որ կիրառելու են քաղաքացիական անհազանդության տարաբնույթ տեսակներ, իսկ դրանց ընտրությունը կարվի այսպես. տարբերակներ կառաջարկեն ժողովրդին, նաեւ կլսեն ժողովրդի առաջարկները, ու հետո կորոշեն տեսակը: Այսինքն՝ ոչ ադեկվատ գործողությունների դեպքում ասելու են` ժողովրդի ցանկությունն ենք կատարում: 

-Ժողովուրդն իր առաջարկը կանի դեկտեմբերի 6-ին` մասնակցելով հանրաքվեին: Իսկ մնացածը խեղկատակություն է, արկածախնդրություն: Անկեղծ ասած, չեմ ուզում հավատալ, որ «Նոր Հայաստանի» անդամները կգնան նման քայլերի: Չեմ ուզում հավատալ, որ այն մարդիկ, ովքեր այսօր կանգնած են Ազատության հրապարակում ու փորձում են առաջնորդի դեր ստանձնել, իրենց թույլ կտան մեր ժողովրդին մղել սադրանքների:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031