Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցի վերակառուցման նախահաշվային արժեքը կազմում է ավելի քան 656 միլիոն դրամ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 02,2015 10:58

 Աշոտյան-Անդրեասյան ճակատամարտը մի կողմ թողնելով՝ դառնանք դպրոցին։ Օմբուդսմենը դեռ 2014-ին կրթական հաստատություններին վերաբերող համապատասխան զեկույցում ահազանգել էր, որ Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը, որտեղ սովորում են առողջական եւ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներ եւ որոնց մեծ մասը նաեւ գիշերում է այնտեղ, գտնվում է անմխիթար վիճակում։ Օրինակ՝ դպրոցի տանիքը վթարված է, շատ պատուհաններ չունեն ապակիներ, վնասված է մանրահատակը, մի շարք ննջարաններ եւ դասասենյակներ զրկված են էլեկտրական լուսավորումից, առկա են բազմաթիվ բաց հոսանքալարեր, որոնք վտանգավոր են երեխաների կյանքի եւ առողջության համար, մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով երեխաները բաճկոններով են մասնակցում դասին, դպրոցը չունի լոգանքի համար տարրական պայմաններ, պատշաճ պահպանված չէ սննդի ու դեղորայքի տրամադրման կարգը, տեսողության խնդիրներ ունեցող երեխաներն ապահոված չեն հատուկ դասագրքերով։

Նույն՝ 2014-ին կրթության եւ գիտության նախարարն օմբուդսմենին տեղեկացրել էր, որ բյուջեի պահուստային ֆոնդից գումար է հատկացվել՝ շենքի հիմնանորոգման համար նախահաշվարկներ կազմելու նպատակով։ Բայց նշված խնդիրներն առ այսօր շարունակում են չլուծված մնալ։

Քաղաքաշինության նախարարությունից երեկ տեղեկացրին, որ սույն գերատեսչության պատվիրատվությամբ թիվ 16 հատուկ դպրոցի շենքի վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն իրականացված է։ Ըստ այդմ, դպրոցի վերակառուցման նախահաշվային արժեքը կազմում է ավելի քան 656 միլիոն դրամ։ «Մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով հանձնվել են լիազոր մարմնին (կրթության եւ գիտության նախարարությանը- խմբ.)»,- հայտնում է քաղաքաշինության նախարարությունը՝ հավելելով, որ կառավարության սույն թվականի հունվարին ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ շինարարական աշխատանքների գնումներն իրականացվում են տվյալ գույքի կառավարումն իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից, այս դեպքում՝ կրթության եւ գիտության նախարարության։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031