Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Նոր Հայաստանի» պարագայում որեւէ առաջարկ չկա ՀՀ քաղաքացուն. «Հրապարակ»

Դեկտեմբեր 02,2015 10:49

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ չէր մասնակցում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած հանրահավաքին։ ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանն ասաց. «Մեր համակիրներն ու մեր կուսակիցներն ազատ են իրենց որոշման մեջ՝ հանրահավաքին մասնակցության մասով, բայց պաշտոնապես մենք, բնականաբար, բազմիցս ասել ենք, որ չենք մասնակցելու եւ ասել ենք, թե ինչու։ Եվ մինչ օրս որեւէ բան չի փոխվել, այսինքն՝ թե՛ ասելիքը, թե՛ անելիքը հստակ չէ։ Մենք նման գործընթացների մեջ, որտեղ սկիզբ եւ ավարտ չկա, չենք մտնում, որպեսզի մարդկանց հերթական հիասթափության չտանենք։ Ուստի այսօրվա հանրահավաքին մեր քաղաքական մասնակցության մասին խոսք լինել չի կարող»։ Նա նշեց, որ թեկուզ չկիսելով իրենց ընդդիմադիր գործընկերների գործելաոճը՝ օրենքի յուրաքանչյուր խախտում եւ մասնակիցների իրավունքների ոտնահարում իրենց կողմից համապատասխան արձագանքի կարժանանա։

– Այսինքն, ըստ Ձեզ, այս հանրահավաքի արդյունքում նո՞ւյնպես հիասթափություն կլինի, Դուք կարծում եք՝ այն դրական ավարտ չի՞ ունենա, եւ մասնակիցների նպատակները կրկին չե՞ն իրականանա։

– Անկեղծ ասած՝ որեւիցե նոր բան, որեւիցե նոր առաջարկ ՀՀ քաղաքացուն ես չեմ տեսել, եւ իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ սա բերելու է հերթական հիասթափության։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե մեր ընդդիմադիր գործընկերները, որոնց մղումները, ըստ իս, շատ ազնիվ են, ինձ այս խոսքերի համար հիասթափեցնեն եւ ռեալ արդյունքի հասնեն։ Ես շատ ուրախ կլինեմ այդ հարցում։

– Դրանից հետո կփորձե՞ք միանալ նրանց եւ կիսել դափնիները։

– Գիտե՞ք ինչ, դափնիները կիսելու եւ միանալու մասին՝ անկախ նրանից, թե ինչով կավարտվի գործընթացը, կարող էր խոսք լինել միայն այն դեպքում, երբ որ կա կոնկրետ առաջարկ, կա կոնկրետ անելիք, սկիզբ եւ ավարտ։ Մենք բազմիցս ասել ենք, նորից եմ ասում, որ կոնկրետ Հիմնադիր խորհրդարանի կամ կոնկրետ «Նոր Հայաստանի» պարագայում որեւէ առաջարկ չկա ՀՀ քաղաքացուն։ Առաջարկը հետեւյալն է՝ գնանք իշխանափոխություն անենք, ձեզ հետ ուտելիք կբերեք, տաք շոր կբերեք եւ այլն։

Բացի այդ, շատ հաճախ ասել եմ այս մասին, որ խոսքն ընդդիմության լեգիտիմության մասին է, թե որքանով են իրենց քայլերը, իրենց գործողությունները բխում օրենքի եւ լեգիտիմության տառից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Կոչ բոլոր ինստիտուցիոնալներին.
    -Իջե՛ք ջրի հատակը
    Մինչև անցնի վտանգը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031