Ինչպես երեւում է հարուցված քրեական գործի հոդվածներից, խմբի վնասազերծման գործողության ժամանակ խմբի անդամներից եւ ոչ մեկը ոստիկաններին դիմադրություն չի ցուցաբերել։ Ու թեեւ գրոհի տեւողությունը այդքան էլ կարճ չէր, գրոհվող տանը գտնվողները ահաբեկիչներին ոչ հարիր խաղաղասիրություն ունեին։ Ավելին, քանի որ չի եղել դիմադրություն, պարզ չէ, թե ներկաներից ովքեր են որեւէ կապ ունեցել հայտնաբերված զինամթերքի հետ, իսկ ովքեր միգուցե պարզապես հյուր են եղել։
Սակայն գործողությունից հետո ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է սկսել իրականացնել բոլոր պետական մարմինների մոտ։ Դա ինչ-որ տեղ որոշ գեներալների վաղեմի երազանքն էր… Մասնավորապես, խոսքն այն ուժայինների մասին է, ովքեր իշխանությունը նույնացնում են պետության հետ, եւ դրա պաշտպանության համար պատրաստ են անգամ փողոցներում տանկեր կանգնեցնել։
Ու թեեւ իշխանության պաշտպանության նպատակով Երեւանի կենտրոնում զրահատեխնիկա տեսնելն այդքան էլ անսովոր բան չէ՝ դա լինում է մի քանի տարին մեկ անգամ, այսուհետ էլ ավտոմատներով զինված ԱԱԾ աշխատակիցների ներկայությունը Ազգային ժողովի միջանցքներում կարող է լինել անգամ անդադար։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում