Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ երկրէն – Երկիրը երկի՛ր Է. Asbarez

Դեկտեմբեր 02,2015 10:34

Տարուան աշխատանքները ամփոփելու եւ հաշուետուութիւնները պատրաստելու նպատակով, որոշած էինք մեր գրասենեակին մէջ ժողով մը գումարել մեր գործընկերներուն հետ։ Անոնք պիտի գային Հայաստանի տարբեր մարզերէն՝ օգտագործելով հանրային փոխադրութեան միջոցներ, մասնաւորաբար՝ փոքր հանրակառքեր (պաս), որոնք համեմատաբար աւելի աժան են եւ մատչելի բոլորին։

Մեր գործընկերները պարտաճանաչ եւ ճշդապահ երիտասարդ մասնագէտներ են, որոնց հետ արդէն իսկ քանի մը տարի շարունակաբար կ՛աշխատինք համայնքային զարգացման, հաշմանդամութեան իրաւունքներուն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ (HIV/AIDS) կանխարգիլման եւ այլ ծրագիրներու իրագործման համար։ Այդ օրը, սակայն, ի զարմանս մեզի, բոլորն ալ ուշացումով հասան գրասենեակ։

– Ի՞նչ անենք, Երեւանում ընդդիմադիրների հանրահաւաք էր, էդ պատճառով էլ աւտոբուսները չէին աշխատում։ Թաքսիստներին էլ վախեցրել էին, դէպի մայրաքաղաք երթեւեկութիւնը էլի՛ սառեցրել էին,- բացատրեց Գիւմրիէն եկած Արմինէն, երբ հետաքրքուեցանք ուշացման պատճառներուն մասին։

Այդպէս եղած է մի՛շտ։ Ամէն անգամ, երբ ընդդիմադիրները հանրահաւաքներ կազմակերպած են Երեւանի մէջ, իշխանութիւնները ցոյցերու բազմամարդ ըլլալը կանխելու նպատակով՝ այս կամ այն ձեւով կասեցուցած են շրջաններէն Երեւան եկող հանրային փոխադրութիւնը։ Մեր ժողովի օրը, նոր Սահմանադարութեան հանրաքուէին ընդդիմացողները՝ ՈՉի կողմնակիցները, ցոյց կազմակերպած էին, իսկ տուժողը եղանք մենք ու մեր աշխատանքները, քանի որ իշխանութիւնները դարձեալ դիմած էին հակառակորդներու հանրահաւաքները ձախողեցնելու հերթական քայլին։

– Երկիրը երկիր չի է՛հ, ո՛չ ընդդիմադիրն ա մի բան, ո՛չ էլ դիմադիրը, սաղից էլ զզուել ենք արդէն,- պոռթկաց Վանաձորէն եկած Արտակը։

 

Րաֆֆի Տուտագլեան

Նյութի մանրամասները կարդացեք Asbarez-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031