ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ներկայացրած կաշառքի վերաբերյալ հաղորդման հիման վրա ձերբակալված անձ կա։ Վերջինիս ինքնությունն իրավապահները եւ դատախազությունը գաղտնի են պահում։ Վստահելի աղբյուրից ստացված տեղեկություններով, ձերբակալվածը, որը փորձել էր նյութապես շահագրգռել ընտրատարածքային հանձնաժողովի ՀԱԿ անդամին, Կենտրոն վարչական շրջանի աշխատող է՝ Զավեն Միրիջանյան։ Գործով զբաղվող ՀՔԾ քննիչը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ ոչ կհաստատի, ոչ էլ կհերձի մեր տեղեկությունը, քանի որ այն նախաքննական գաղտնիք է։
Զավեն Միրիջանյանն ընտրատարածքային հանձնաժողովի անդամ է 10 տարուց ավելի, նա ընտրություններին մասնակցելու մեծ փորձ ունի:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև