Լրահոս
Օրվա լրահոսը

Միանվագ դրամական նպաստ՝ նախկին խորհրդային ռազմագերիներին

Դեկտեմբեր 02,2015 10:06
despanutyun

Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին:

Խորհրդային զինված ուժերի այն անդամները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել:

Դիմումը գրավոր ներկայացվում է Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչությանը՝ DGZ Ring 12, 13086 Berlin հասցեով:

Ընթացակարգի և դիմումի ձևաթղթերի վերաբերյալ մանրամասներ կարելի է քաղել Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչության կայքէջից :

Տեղեկություններն անգլերենով հասանելի են հետևյալ հղումով.

Ռուսերեն տարբերակը կարելի է կարդալ հետևյալ հղումով․

Գերմանիայի դեսպանություն

Երևան

Մամուլի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031