Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ»-ի համատեղ շտաբի հայտարարությունը. «Ռեժիմն ամենազորեղ փաստարկներն է տալիս հանրությանը»

Դեկտեմբեր 02,2015 10:02

Երեկ, դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» միավորման հրավիրված խաղաղ հանրահավաքը մի քանի արձանագրումների առիթ է տալիս։

Իշխանությունն այս անգամ էլ դիմեց հանրահավաքը խոչընդոտելու իր հին ու խայտառակ մեթոդներին։ Մասնավորապես, օրվա ընթացքում կանգնեցվեց մարզերից դեպի Երեւան հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Մի քանի անգամ խոչընդոտվել է օրվա բուն քաղաքական ակցիան։ Հատկապես հիմա, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի օրերին, հանրաքվեից ընդամենը 4-5 օր առաջ, կոպտորեն խախտվում է մարդու հիմնարար առնվազն երկու սահմանադրական իրավունք՝ ազատ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքները։ Եւ ամոթալի այս վարքագծի դրսեւորումից հետո վարչախումբը դեռ հույս ունի, թե Սահմանադրությունը փոխելու իր նախաձեռնությանը որեւէ մեկը կարող է դրակա՞ն վերաբերել։ Իր այսօրինակ քայլերով ռեժիմն, ակամա, ամենազորեղ փաստարկներն է տալիս հանրությանը՝ դեկտեմբերի 6-ին ընտրատեղամաս գնալու եւ «ՈՉ» ասելու Սահմանադրությունը փոխել նախաձեռնած սահմանադրախախտ իշխանությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hay says:

    Իհարկե, սահմանադրությունն է մեղավոր, բարեփոխումից հետո այդ բոբո պաշտոնյաները կդառնան հրեշտակներ:

  2. Ելենա says:

    Ես՝ հասկանում եմ այս դրությունը փոխելու միակ միջոցը անհնազանդությունն է, սակայն խաղաղ ճանապարհով միթե իրական է հասնել դրված նպատակներին: Ես հարգում եմ պարոն Հովհաննիսյանին որպես շատ բանիմաց և կիրթ թե մարդու թե քաղաքագետի, բայց այս հասարակության մեջ, երբ գտնվում ենք գռփող, տգետ ղեկավարության ճանկերում իմ կարծիքով չի կարելի ամեն քայլափոխին ներողություն հայտնել, հասկացեք նրանք մարդ չեն, իհարկե խոսքը շարքային ոստիկանների մասին չե, սակայն, ինչպես ապացուցվեց երիտասարդների ընդվզումների օրերին իրենց շարքերում էլ կան նույն սադրիչները, պետք է լինել վստահ, իսկ կներեք, բայց այդ վստահությունը թե Նոր Հայաստանը, թե մյուս Ոչ-ը չեն ներշնչում, Ձեր դուրս գալն փողոց ուշացավ, դուք դեռ մեկ ամիս առաջ նախազգուշացնում եք, որ դուրս եք գալու, այնհետև զարմանում, թե ինչու մարզերից չեն թողնում տրասպորտի մուտքը, թե ինչու են ձեռբակալում 25 հոգի “ահաբեկիչների”, դա պետք է արվեր արդեն այն ժամանակ երբ ընդունվեց որոշումը հանրաքվե անկացնելու մասին, այն ժամանակ, երբ սպանվեցին խաղաղ բնակիչները սահմանի վրա, երբ կառավարությունը հաջորդ պարտքն է վերցնում “նոր տարին անելու՞, երբ Սերժը և մյուսներն առաջնորդվում են միայն Պուտինի ընտրած քաղաքականությամբ., երբ…., երբ…., երբ…, իսկ ներկայիս դրության մեջ միթե ներողություն հայտնելը և ծաղիկ դնելը դա հարցի լուծում է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031