Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյան. «Սա երկրի ազատագրումն է»

Դեկտեմբեր 02,2015 00:17

«Ոստիկանությունը ապօրինի մի կառույց է, որը գործում է մի նպատակով՝ վերարտադրել, պաշտպանել ներկայիս ռեժիմին»,- Ազատության հրապարակում իր ելույթի ընթացքում հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը:

Հիշեցնենք՝ մինչեւ «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքի սկսվելը ոստիկանները Գեւորգ Սաֆարյանին բերման էին ենթարկել:

Գեւորգ Սաֆարյանը հայտարարեց, որ այս ոստիկանությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ոստիկանությունը չէ. «Մեր երթը բացառապես խաղաղ էր, բայց ինչպես տեսաք ոստիկանությունը բռնություն կիրառեց, գնաց սադրանքների, անգամ հարձակվեցին քաղաքացիների վրա: Ես նկատեցի, որ մեր աջակիցներից մի քանիսը կաղալով հեռացան այդ տարածքից, այսինքն՝ հարված էին ստացել ոտքերին: Ես հիմա տեղեկացնում եմ թե՛ այս ոստիկանությանը, թե՛ այս ռեժիմին՝ նման մեթոդներով մեզ հետ չեք կանգնեցնելու մեր ուղուց, մենք պայքարել ենք եւ պայքարելու ենք մեր երկրի համար, սա քաղաքական գործընթաց չէ, սա երկրի ազատագրումն է»:

Նա ասաց, որ  իրենք կարծես թե պատերազմի դաշտում են գտնվում՝ իրենք խաղաղ դուրս են գալիս, իրենց դիմաց ուժայիններին են բերում. «Մենք դուրս ենք եկել եւ մնալու ենք, ցանկացած դեպքում մնալու ենք: Մնալու ենք այնքան մինչեւ այս դավադիր ռեժիմին դուրս չշպրտենք այս երկրից: Սա մեր երկիրն է, եւ մենք մեր ապագան կառուցելու ենք, կառուցելու ենք քրտինքով, աստված չանի, բայց կառուցելու ենք նաեւ արյամբ: Մենք դա չենք ուզում, մենք անընդհատ կոչ ենք անում լինել խաղաղ, մենք այսօր անգամ որոշակիորեն զիջեցինք ոստիկանությանը, բայց մենք շատ չեն համբերելու, եթե ոստիկանությունը շարունակի քաշքշել մարդ, հարվածել, աստված չանի կրակել, ապա մենք նույն ձեւ պատասխան ենք տալու»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 2-ին ժամը` 14:00-ին հավաքվելու են տեղեկատվական երկխոսության եւ քաղաքացիական ակցիայի համար, իսկ 18:00-ին շարունակելու են հանրահավաքը, որից հետո երթ կլինի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031