Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային չվացուցակը տան վաճառքի մասին է «ազդարարում»

Դեկտեմբեր 02,2015 15:30

Էլեկտրոնային չվացուցակները երբ տեղադրվեցին, քաղաքացիներն ուրախացան՝ վերջապես կանխատեսելի է՝ երբ կժամանի ավտոբուսը: Բայց որոշ ժամանակ աշխատելուց հետո դրանք հիասթափեցրին քաղաքացիներին. մայրաքաղաքի կենտրոնական հատվածի կանգնառներում չվացուցակները բացի սեւ էկրանից՝ որեւէ ավտոբուսի ժամանման մասին չեն ազդարարում:

Քաղաքապետարանից վստահեցնում են՝ որոշ չվացուցակներ կգործարկվեն, երբ տվյալ տարածքով անցնող ավտոբուսները կահավորված կլինեն GPS սարքերով, իսկ որոշ չվացուցակների վրա տվյալ պահին իրականացվում է տեխնիկական բարելավում:
Իսկ մինչ այդ, մարդիկ առիթից օգտվելով, հաճախ տան վաճառքի կամ «ավտոբուսով Ռուսաստան՝ էժան գներով» հայտարարություններ են փակցնում:

  Լուսանկարը՝ Նելլի Բաբայանի

«Առավոտ» օրաթերթ
01.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031