Լրահոս
Օրվա լրահոսը

Բազուկի հյութը լավացնում է հիշողությունը, ամրացնում նյարդային համակարգը

Դեկտեմբեր 02,2015 11:30

Բազուկի ու կիտրոնի հյութերի խառնուրդը կիրառվում է գրիպի, սուր շնչառական հիվանդությունների, բարորակ եւ չարորակ ուռուցքների, լեղաքարային հիվանդության ժամանակ

Բազուկը ե՛ւ օգտակար, ե՛ւ համեղ բանջարեղեն է, որը մի շարք խնդիրներից խուսափելու համար առաջարկվում է անպայման ներառել սննդակարգում: Ժողովրդական բժշկության մեջ առավել հայտնի է բազուկի հյութը: Այն իր բաղադրության մեջ պարունակում է 23-25% շաքար, պիգմենտներ, պրոտեիններ, մեծ քանակությամբ կալցիում, քիմիական տարրեր, օրգանական միացություններ։

Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժության» մեջ գրվում է, որ բազուկի հյութը մաքուր վիճակում 1 բաժակ կամ ավելի խմելը շատ դժվար է եւ մաքրման բուռն ռեակցիա առաջացնելով` արտահայտվում է գլխապտույտով, սրտխառնոցով։ Փորձը ցույց է տվել, որ լավագույն ձեւը խառնուրդների տեսքով օգտագործելն է։ Կարելի է ժամանակի ընթացքում գազարի հյութը պակասեցնելով հասցնել 0-ի, իսկ բազուկն աստիճանաբար ավելացնել, որ օրգանիզմն ընտելանա։ Սովորաբար օրվա ընթացքում օգտագործվում է 1-1.5 բաժակ հյութ, օրը 2 անգամ կամ 100 գրամ՝ օրը 3 անգամ։

bazuk8-2

Գրքում օրինակ է բերվում, թե ինչպես մի 40-ամյա տղամարդ 20 տարի շարունակ տառապել է լեղապարկի սուր ցավերից, որոնց պատճառը քարերն էին, որը հյութերով բուժվել է հետեւյալ կերպ, հիվանդը սկսել է խմել 10-12 բաժակ շատ տաք ջուր, յուրաքանչյուր բաժակին 1 կիտրոնի հյութ, իսկ օրվա ընթացքում խմում էր 1-1.5 լիտր` բաժակին ավելացնելով բազուկի, գազարի, վարունգի հյութերի խառնուրդ։ Հաջորդ օրը նրա մոտ սկսվեցին ուժեղ ցավեր, որոնք տեւում էին 10-15 րոպե։ Ուրիշ սնունդ հիվանդը չէր ընդունում։ Շաբաթվա վերջում վրա հասավ ճգնաժամը, որի ընթացքում նա ցավերից գալարվում էր հատակին, բայց հանկարծ ցավերը հանդարտվեցին։ Քարերը արդեն դուրս էին եկել:

Գազարի, բազուկի, վարունգի հյութերի խառնուրդը մաքրում է ոչ միայն լեղապարկն իր ծորանով, այլեւ լյարդը, ենթաստամոքսային գեղձը, սեռական գեղձերը։ Բազուկի հյութը իջեցնում է արյան բարձր ճնշումը, եթե խառնում եք մեղրի հետ (խառնել հավասար քանակներով, խմել 6 անգամ՝ սուրճի բաժակով)։ Արտաքին խոցերի ու վերքերի հետ հյութն օգտագործում են նաեւ արտաքին օգտագործման ձեւով։ Կիսով չափ գազարի հյութի հետ խառնելով եւ խմելով օրական 3-4 բաժակ, օգնում է սակավարյունության ժամանակ։
Բազուկի հյութը օգտակար է նաեւ երակների լայնացման ու կարծրացման, արյան թանձրացման դեպքում, խթանում է լիմֆայի գործունեությունը, արյան կարմիր գնդիկների առաջացումը, լավացնում է հիշողությունը, մաքրում արյունատար անոթները, ամրացնում նյարդային համակարգը։ Կիրառում են պնեւմոնիայի, պլեւրիտի, բրոնխիտի, ճարպակալման, սրտի իշեմիկ հիվանդության, աթերոսկլերոզի, վահանաձեւ գեղձի հիվանդությունների, դաշտանային ցիկլի խախտումների, աղեստամոքսային խոցերի դեպքում։ Համաձայն հունգարական աղբյուրների` բազուկի եւ գազարի հյութերի 1:4 հարաբերությամբ խառնուրդը (օրը 100 գ) լավացնում է քաղցկեղով հիվանդների վիճակը` կանգնեցնելով ուռուցքի աճը։ Քաղցկեղի դեպքում կարելի է հյութի քանակը հասցնել մինչեւ 600 մլ-ի (սկսելով 1 ճաշի գդալից, աստիճանաբար ավելացնելով, 20 օրվա ընթացքում)։ Ցանկալի է հյութը ստանալուց հետո որպես պրոֆիլակտիկ միջոց շարունակել մշտապես խմել բազուկի այդ շատ թանկարժեք հյութը` օրը 1 բաժակ։

Գրքում նշվում է մի քանի դեղատոմսեր քաղցկեղի դեպքում`
1. Բազուկի հյութ` 50 միլիգրամ, անյուղ մածուն` 100 գրամ, կիտրոնի հյութ` 50 միլիգրամ։ Խմել քնելուց առաջ, 1 թեյի բաժակ, 2 ամիս շարունակ։

2. Բազուկի հյութ` 50 միլիգրամ, նույնքան գազարի հյութ, յուղազրկված կաթ` 100 միլիգրամ, մեկ թեյի գդալ մեղր։ Խմել քնելուց առաջ, տաք վիճակում, 15 օր շարունակ։
Որքան էլ բազուկի հյութը աչքի է ընկնում օգտակարության բարձր ցուցանիշով, բայց այս բանջարեղենը եւս հակացուցումներ ունի: Նշվում է, որ շաքարախտի ու միզաքարային հիվանդությունների ժամանակ բազուկի հյութը պետք է օգտագործել շատ զգույշ (եթե մեզի անալիզը ցույց է տալիս, որ առկա են օքսալատներ ու ֆոսֆատներ)։

Չպետք է մոռանալ նաեւ, որ բազուկի հյութն ստանալուց հետո պահպանման առավելագույն ժամկետը 2 ժամն է, այն էլ՝ սառնարանում։ Այլապես բազուկի մեջ նիտրատների մեծ քանակություն (պարարտանյութերի հաշվին) լինելու դեպքում դրանք կարող են վերածվել նիտրիտների, որոնք էլ կառաջացնեն ծանր թունավորում ու նույնիսկ կհասցնեն մահվան։

bazuk8-3
Բազուկի ու կիտրոնի հյութերի խառնուրդը դրսեւորում է լեղամուղ, արյունաստեղծ, իմունիտետը բարձրացնող հատկություններ, որի համար էլ այն կիրառվում է գրիպի, սուր շնչառական հիվանդությունների, բարորակ եւ չարորակ ուռուցքների, լեղաքարային հիվանդության ժամանակ: Այս դեպքում ընդունում են օրը 3 անգամ, 1 թեյի գդալ` հարմարվելու համար, աստիճանաբար չափը դարձնելով 0.5-1 թեյի բաժակ, օրը 3 անգամ:
Որպես քաղցկեղային հիվանդությունը բացառող եւ օրգանիզմի դիմադրողականությունը խիստ բարձրացնող միջոց՝ առաջարկվում է հետեւյալ դեղատոմսը. 3 կիլոգրամ բազուկը, 3 կիլոգրամ գազարը մաքրել, լվանալ, ավելացնել 2 կիլոգրամ նուռ` կեղեւով, 2 կիլոգրամ կիտրոն` միայն կորիզները հեռացված, այդ ամենը անցկացնել հյութաքամիչով, ավելացնել 2 կիլոգրամ մեղր եւ պահել միայն սառնարանում: Ընդունել առավոտյան եւ երեկոյան 50 գրամ, 1 ամիս շարունակ: Ընդմիջել 2 շաբաթ եւ վերսկսել:

Նաեւ չպետք է մոռանալ, որ ցանկացած բուժում սկսելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
01.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031