Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սադրանք». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ոստիկանության հայտարարության մասին

Դեկտեմբեր 01,2015 23:55

«Իշխանությունը ցույց տվեց, որ ինքն ուղն ու ծուծով ապօրինի է»,- դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթից հետո՝ Ազատության հրապարակում, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ պաշտպանության տակ վերցված է կուսակցական շենք եւ այդ կուսակցապետությունը պետք է անկում ապրի. «Մենք պատրաստ ենք մնալու, գնալու եւ բերելու նոր Հայաստան»:

Անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, որով ոստիկանությունը Ժիրայր Սեֆիլյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին սթափության կոչ է անում,  նա ասաց. «Նման հիմնազուրկ, ապատեղեկատու հաղորդագրություններ այլեւս չտեսնենք ժողովրդի ծառա ոստիկանությունից, որովհետեւ մենք բոլորս այստեղ սթափ ենք, եւ սադրանքն ու անսթափությունը ուրիշ տեղից է գալիս: Սա ո՛չ զգուշացում է, ո՛չ էլ սպառնալիք, ուղղակի ժողովուրդն ակնկալում է ոստիկանության իրական ծառայությունը եւ ոչ թե սադրանքը, որն է այս հայտարարությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031