Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի ՀՀԿ գրասենյակ տանող փողոցում լարված իրավիճակ է

Դեկտեմբեր 01,2015 22:50

Այս պահին «Նոր Հայաստան» փրկության ճակատի երթի մասնակիցները Հանրապետության փողոցում են, որը փակ է եւ բազմամարդ:

Նշենք, որ երթի կազմակերպիչներին ոստիկանությունն արգելել է իրենց հետ տեղափոխել այն գործիքները, որոնց միջոցով պետք է շփվեին երթի մասնակիցների հետ: Բարձրախոսները հավաքվել է, եւ ինչպես ասաց «Հիմնադիր Խորհրդարանի» գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը, մնալու են Հանրապետության փողոցում մինչեւ չլուծվի բարձրախոսների խնդիրը: «Ոստիկանության գործողություններից է կախված հետագա ընթացքը: Այս ապաշնորհ կառավարությունը վախենում է ծաղիկներից եւ  դինամիկներից: Իրենք են լարում ստեղծում, սա ակնհայտ է, իրավական հիմնավորում չբերեցին, թե ինչո՞ւ չի կարելի տեղափոխել այդ դինամիկները»:

MHM0100975-copy

Այս պահին հրմշտոց է տեղի ունենում ոստիկանության եւ երթի մասնակիցների միջեւ, ոստիկանությունը թույլ չի տալիս երթի մասնակիցներին մեքենայից դուրս բերել բարձրախոսները: Մեծ քանակությամբ ոստիկաններ ու կարմիր բերետավորներ են հավաքվել, որոնք հատկապես պահպանում են ՀՀԿ գրասենյակի շենքը, որի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում էր ծաղիկներ դնել:

Երթի մասնակիցները պարբերաբար հայտարարում են՝ «Նահանջ չի լինելու»:

«Նոր Հայաստանի» կազմակերպիչները որոշել են մնալ փողոցում, մինչեւ խնդիրը լուծվի:  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարմիր բերետվորների հետ, կարելի է ասել՝ փակել է «Նոր Հայաստանի» ավտոմեքենան, որտեղից երթի մասնակիցներն ուզում են իջեցնել բարձրախոսները:

«Ոստիկանական պատն առաջ ենք տալիս»,- երթի մասնակիցներից մեկի այդ հայտարարությունից հետո կրկին հրմշտոց ու քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանության ու երթի մասնակիցների միջեւ: Մի կողմից նրանք հորդորում են չսադրել, չտրվել սադրանքներին, մյուս կողմից էլ մասնակիցներից ոմանք հայհոյանք են տեղում, ագրեսիվ պահում. «Պարոն ոստիկան, խի եք այդքան չաղ»: Երթի մասնակիցների մեծ մասը փորձում է հանդարտությունը պահել եւ միմյանց հորդորում են միասնական լինել:

Երթի մասնակիցների մի մասը փորձում է մոտենալ ՀՀԿ գրասենյակին, նրանց ձեռքին՝ «Գործադուլ, դասադուլ, սերժադուլ», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազգը կամ տականքը» պաստառներ են: Րաֆֆի Հովհաննիսյանը դեռեւս չի բաժանվել այն ծաղիկներից, որոնք ուզում է դնել Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված ՀՀԿ գրասենյակի մոտ: Այս պահին մասնակիցների մի մասը Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ շարունակում են քայլել դեպի Հանրապետության հրապարակ, նրանք կառավարության շենքի մոտ են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031