Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ծաղիկներ դնի այդ քոսոտ շենքի մոտ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2015 21:45

«Նոր Հայաստան» փրկության ճակատի երթի ժամանակ հրմշտոց տեղի ունեցավ  երթի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ, այն բանից հետո, երբ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց ծաղիկներ դնել Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակի մոտ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմեց Ժիրայր Սեֆիլյանին, հորդորելով լարվածություն չստեղծել եւ ոստիկանության հետ պայմաններով չխոսել:

MHM0100969-copy

Սեֆիլյանն ի պատասխան ասաց՝ «Ես եմ որոշողը», ինչն ակնհայտորեն դուր չեկավ Օսիպյանին եւ ասաց՝ «Որոշողը օրենքն է ի դեմս ոստիկանության»: Ոստիկանությունը թույլ չի տալիս երթի մասնակիցներին մոտենալ ՀՀԿ գրասենյակի շենքին, Օսիպյանը դիմելով Սեֆիլյանին ասաց՝ «Դուք ագրեսիվ եք դառնում»: Սեֆիլյանն ասաց՝ «Դուք ուզո՞ւմ եք բրդենք ոստիկաններին»: «Ոնց թե՝ բրդեք»:

MHM0100970-copy

Սեֆիլյանը նկատեց, որ իրենք իրավունք ունեն քաղաքով քայլել:

«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ծաղիկները դնի այդ քոսոտ շենքի մոտ, նկատի ունեմ ՀՀԿ շենքը, այդ ապօրինի կառույցը: Այդ շենքը պիտի դատարկվի: Մենք խաղաղ բնույթով ենք ճնշելու այս ռեժիմին: Կոչ եմ անում, բոլորը մեզ միանան, ժողովուրդ, միացեք, ինչքան շատ լինենք, էնքան լարվածությունը կթուլանա: Մենք չենք վերադառնալու, մինչեւ ռեժիմից չձերբազատվենք»,-ասաց Սեֆիլյանը:

Այս պահին Օսիպյանը Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը փորձում էին պայմանավորվել, թե երթն ինչպես է զարգանալու: «Նոր Հայաստանի» անդամները պնդում են, որ ծաղիկները պետք է դնեն ՀՀԿ գրասենյակի շենքի մոտ: «Դուք կուսակցական շե՞նքն եք պաշտպանում»,-հարցրեց Հովհաննիսյանը, իսկ Օսպիյանն էլ  վստահեցրեց, թե բոլոր շենքերն էլ պաշտպանում են: Օսիպյանը Հովհաննիսյանին մեղադրեց, իբր սադրանք է ստեղծում եւ կոչ արեց ավելի հանգիստ լինել, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը հերքեց Օսիպյանի դիտարկումը:

Օսիպյանը Հովհաննիսյանին հորդորեց մեկ այլ օր այդ ծաղիկները դնի ՀՀԿ գրասենյակի շենքի մոտ:

Այս պահին իրավիճակը հանդարտվել է, երթի մասնակիցները Ադամյան փողոցին հարակից Տիգրան Մեծ-Հանրապետական փողոցների մոտ են: «Նոր Հայաստանի» անդամներն հանդարտ ինչ-որ բան են քննարկում, հավանաբար իրենց հետագա քայլերի մասին՝ դնել, թե չդնել այդ ծաղիկները ՀՀԿ գրասենյակի մոտ, եւ ինչ երթուղով շարժվել, քանի որ Օսիպյանն ասել էր, որ նախապես երթն այլ ուղով է նախատեսված եղել, իսկ երթը շեղվել է ճանապարհից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031