Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմռան առաջին օրը

Դեկտեմբեր 01,2015 20:45

Ձմեռն արդեն մտավ իր իրավունքների մեջ, սակայն Քաշաթաղի շրջանում աշնանացանի աշխատանքները շարունակվում են: Վերջին օրերի եղանակային բարենպաստ պայմանները հնարավորություն տվեցին, որ հողօգտագործողները հնարավորինս շատ ցանքս կատարեին:  Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տվյալներով դեկտեմբերի 1-ի դրությամբ շրջանում՝ Կովսականի մոտակա, Թովմասարի և Որոտան գետի ափամերձ սարահարթերում, Արաքսամերձ ու Հակարիի աջափնյա հարթություններում, որոնք հիմնականում գտնվում են շրջանի հարավային և միջին թևի 31 համայնքների տարածքում, ընդհանուր կատարվել է 14090հա հերկ, որից 2400-ը՝ պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում: Ընդհանուր կատարվել է 11995հա ցանքս, որից 2400-ը(900հա ցորեն, 450հա գարի)՝ ՊՊՖ տարածքներում:

Համայնքներին պատկանող վարելահողերում ընդհանուր ցանվել է ցորեն՝ 7615հա, գարի՝ 4440հա: Հարավի 3 քաղաքային համայնքներում՝ Կովսական, Միջնավան և Որոտան, ընդհանուր կատարվել է 2450հա հերկ, որից 1250-ը՝ Կովսականում, 500-ը՝Միջնավանում և 700-ը՝ Որոտանում:

DSCN9886

 

Ընդհանրապես ամենաշատ ցանքս՝ 1200հա, կատարվել է Կովսականում(ցորեն՝ 1050հա, գարի՝ 150հա), Միջնավանում կատարվել է 200հա ցորենի և նույնքան գարու ցանքս, իսկ Որոտանում՝ 480հա ցորեն և 230հա գարի: Գյուղական համայնքներից ամենաշատ հերկ՝ 900հա, կատարվել է Իշխանաձորի՝ Թովմասարի տարածքում: Հերկն ամբողջությամբ օգտագործվել է. Իրականացվել է  600հա ցորենի և 300հա գարու աշնանացան: 800-ական հա հերկ են կատարել Հակարի և Որոտան գետերի ձախափնյա Արծվաշենի ու Հայկազյանի գյուղական համայնքների հողատարածքներում: Արծվաշենում հերկած ամբողջ տարածքում կատարվել է 500հա ցորենի և 300հա գարու ցանքս: Հայկազյանում իրականացվել է 450հա ցորենի և 350հա գարու աշնանացան: Առայժմ Կովսականից հետո ցորենի ամենաշատ ցանքս կատարվել է այս 2 համայնքներում: Սարատակի գյուղական համայնքում նույնպես 350հա գարի է ցանվել(ընդհանուր կատարվել է 550հա հերկ ու ցանքս): 32 համայնքներից գարու ցանքս առայժմ չեն կատարել Աղավնատան, Կումայրիի, Վարդաբացի, Գետափի, Կերենի և Ծոբաձորի գյուղական համայնքներում:

Ամենաքիչ հերկ ու աշնանացան՝ 20հա, կատարվել է Ողջիի աջափնյա Կերենի գյուղական համայնում: Հյուսիսային համայնքներից հացահատիկի ցանքս կատարում են միայն Մոշաթաղի, Հակի և Լեռնահովիտի գյուղական համայնքներում: Այստեղ կատարում են գարնանացան՝ հիմնականում մշակելով հաճար ու գարի: Աշնանացանի աշխատանքները մեծ թափով շարունակվում են: Վարելադաշտերում աշխատում են 100-ից ավելի տրակտորներ, որոնց մի մասը բերվել է հարևան Սյունիքի մարզից: Գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ աշնանացանին զուգահեռ իրականացվել է նաև պայքար(մոտ 3000հա-ի վրա) մկնանման կրծողների ու այլ վնասատուների դեմ: Հացահատիկի սերմացուի ու դիզվառելիքի խնդիրը լուծված է; Մնում է, որ եղանակային պայմանները մի քանի օր էլ օժանդակեն հողօգտագործողներին:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031