Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 6-ին ընտրողների պասիվություն կլինի. ՀՀԿ-ականի կանխատեսումը

Դեկտեմբեր 01,2015 20:30

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համոզված է, որ Սահմանադրական փոփոխությունները երկրում կայուն զարգացում են ապահովելու:

«Ավելի հստակեցվել են մարդու իրավունքները, հստակ խնդիր է դրվում 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, իշխանության գործառույթներին,  հնարավորություն է տալու դատական համակարգում այնպիսի լուծումներ ունենալ, որը կնպաստի անաչառությանը »,- այսօր «Երկու երես» ակումբում ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Սահմանադրական փոփոխություններն, ըստ պատգամավորի, երկրի նախագահին հասարակության առջեւ հաշվետու են դարձնելու:

Նա հիշեց ԵԱՏՄ-ին անդամակցության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը եւ դրան հաջորդող քննադատությունները. «Շատ քաղաքական ուժեր եւ քաղաքացիական նախաձեռնություններ ընդվզեցին, թե ինչու է միանձնյա որոշում կայացրել, այս փոփոխություններով այդ որոշումը կայացնելու է ոչ թե մեկ անձ, այլ խորհրդարանը»:

Իսկ «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանն էլ հիշեցրեց, որ ոչ են ասում ու պարզաբանեց՝ ինչու. «Հիմնականում բովանդակային մասին չանդրադառնալով՝  կան մի շարք խնդիրներ, որոնք եւ պատճառ են, որ մենք դեմ ենք արտահայտվում այս փոփոխություններին: Նախ` հասարակական պահանջ չկա, որովհետեւ հասարակությունը պատրաստ չէ այս փոփոխություններին, հասարակության մեծ մասի հետ,  երբ  խոսում ենք, ասում են, որ  տեղյակ չեն բովանդակային մասին, երկրում գոյություն ունի անարդյունավետ կառավարում, որոնք բերել են սոցիալ- տնտեսական վիճակի վատթարացման, մեկ միլիոնից ավելի աղքատներ կան, որոնք  իրենց «ոչ»-ն են ասելու»:

Սուքիաս Ավետիսյանը դեկտեմբերի վեցին ընտրողների պասիվություն է կանխատեսում, բայց արդյունքների  մասին չի շտապում կանխատեսումներ անել. «Ալյանս» կուսակցության փոխնախագահն էլ իշխանությունների կողմից արդեն հանրաքվեն կեղծելու ազդակներ է նկատել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031