Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աշխատանք չունեմ, գումար չունեմ, հիվանդ եմ, պետպատվեր էլ չկա. մեռնե՞մ»

Դեկտեմբեր 01,2015 20:25

«Բոլորիս պարտքն է հասկանալ`ինչո՞ւ «այո» կամ ինչո՞ւ «ոչ»,- այսօր խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին՝ հենց այս շեշտադրումն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ՀՀ ՊՆ-ի սպայի տանը, երեկոյան, երիտասարդների եւ ազատամարտիկների հետ կայացած հանդիպումը նախաձեռնող էր «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը: Արտակ Զաքարյանը հանդիպումից ուշացել էր քսան րոպե. խորհրդարանում էր զբաղված, ապա խցանման մեջ էր հայտնվել: Նա ցուրտ եւ կիսադատարկ դահլիճում  պատմեց, որ իր «այո»-ն դեռ 2013 թվականից է սկիզբ առել ու այժմ գոյություն ունի մի փաստաթուղթ, որը շատ հարցերի պատասխաններ է տալիս: Մասնավորաբար, մարդու իրավունքների ոլորտին վերաբերվող,  նոր որակի մեխանիզմներով` նոր կառավարման համակարգով եւ այլն:

IMG_5685

«Զուտ կուսակցական շահի տեսակետից՝ ՀՀԿ-ին ձեռնտու չէ այս բարեփոխումը, քանի որ մեծամասնական ընտրակարգը դուրս է գալիս: Ցանկացած ընտրության դեպքում 40 տոկոսից ավելին հնարավոր չէ հավաքել: Իսկ այդպիսով դոմինանտ ուժ չես լինի: Այս առումով, ՀՀԿ-ն իր մասնակցությունը քաղաքական կյանքում նվազեցնելու հաշվին, ավելացնելու է քաղաքական դերակատարների թիվը»,- ասաց նա:

Հավաքվածները համբերատար լսում էին բանախոսին: Իսկ վերջում, եղան հարց տվողներ: Մեկը հետաքրքրվեց «խորհրդարանային» համակարգում նախագահի կողմից տնօրինվող գումարների, կառավարության օպտիմալացման մասին, նկատեց, որ պատգամավորի խոսքում «մեր սոցիալական վիճակին մասին բան չկար սահմանադրությունում»: Արտակ Զաքարյանն ասաց, որ սոցիալական հարցերը կդառնան քաղաքական դեբատների թիվ մեկ խնդիրը, երկար բացատրեց, որ մենք համայնքի մտածելակերպից պիտի անցնենք պետականի, որտեղ պաշտպանված եւ պահպանված են ամենահարուստից մինչեւ ամենաանապահովի շահերը:

«Այսինքն, եթե ես աշխատանք չունեմ, գումար չունեմ, հիվանդ եմ ու թանկ վիրահատության կարիք կա, պետպատվեր էլ չկա. պիտի մեռնե՞մ»,- հարցրեց ներկաներից մեկը: Արտակ Զաքարյանը Բելգիայի օրինակի վրա բացատրեց, որ կառավարությունը պիտի կարողանա իրենից հաշվետվություն պահանջող խորհրդարանին այդ հարցի լուծման տարբերակներն առաջարկի: «Խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս, որ ներկապնակը բազմազան լինի: Մի ուժի համար ԼՂՀ հարցը առաջնային կլինի, մյուսի համար`առողջապահական կամ կրթական եւ այլն, բայց բոլոր խնդիրների համար տեղ է լինելու»,- բացատրեց Արտակ Զաքարյանը`հավելելով, որ իր հետապնդած խնդրին համապատասխան լուծում չստանալով, որեւէ քաղաքական ուժ կարողանալու է կառավարությունից պահանջել լուծումներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031